Մեծ սաթ
Երկիր | ԽՍՀՄ Լատվիական ԽՍՀ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալոիզ Բրենչ |
Սցենարի հեղինակ | Ալոիզ Բրենչ |
Դերակատարներ | Ալեքսանդր Բելյավսկի և Օլգա Արոսևա |
Օպերատոր | Heinrihs Pilipsons? |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 128 րոպե |
«Մեծ սաթ» (լատիշ․՝ Lielais dzintars), ռեժիսոր Ալոիզ Բրենչի երկսերիանոց երաժշտական կատակերգությունը, որը նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1971 թվականին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական էստրադային համույթը ոչ թռիչքային եղանակի պատճառով չի կարողացել ժամանակին տեղ հասնել և մասնակցել Ռիգայում անցկացվող երգի մրցույթին։ Առաջին տեղը չի շնորհվել ոչ մեկին, և իրենց հաղթանակում վստահ երաժիշտներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ժյուրիի անդամներ լսեն իրենց։
Որոնումները բարդանում են այն հանգամանքի պատճառով, որ անսամբլի մեներգչուհի Մայգան խանդում է իր փեսացուին՝ Արվիդին, մրցութի ժյուրիի քարտուղար Ժերմենա Պավլովնայի նկատմամբ, որը երաժիշտներին օգնում է գտնել իր գործընկերներին։ Բաժանվելով երկու խմբի՝ նրանք հասցնում են լինել Սիգուլդայում, պարահանդեսում և Յուրմալայի կոլտնտեսությունում անցկացվող ձկնորսների տոնին։
Մի շարք զվարճալի արկածներից, ավտոմեքենաների մրցարշավից ու հիմնական մրցանակի նվիրական տուփը կորցնելուց հետո ամեն ինչ բարեհաջող ավարտ է ուենում։ Ժյուրին հավաքվում է ամբողջ կազմով, անսամբլին հաղթանակ է շնորհվում, և Մայգան ու Արվիդն սկսում են մտածել մոտ ապագայում հարսանիք կազմակերպելու մասին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նատալյա Դուգինա – Մայգա Լապինա, «Յանտար» անսամբլի մենակատար
- Նիկոլայ Ստրելեցկի – Արվիդ Ռոյա, «Յանտար» համույթի ղեկավար
- Օլգա Արոսևա – Ժերմենա Պավլովնա, մրցույթի ժյուրիի քարտուղար
- Բորիս Ռունգե – Անտոն Բուկ, Մշակույթի տան ներկայացուցիչ
- Ալեքսանդր Բելյավսկի – Լեոն Բուբիկ, «Յանտար» անսամբլի ադմինիստրատոր
- Ալեքսեյ Պոլևոյ – Միկի, ժյուրիի նախագահ
- Սերգեյ Ֆիլիպով – դիրիժոր, մրցույթի ժյուրիի անդամ
- Բորիս Սիչկին – երաժշտական քննադատ, մրցույթի ժյուրիի անդամ
- Ալեքսեյ Սմիռնով – դերձակ, «Սիգուլդա» սրճարանի սրահի վարիչ, ձկնորսության տոնի թմբկահարի
- Հարի Միսինշ – էպիզոդ
- Օլգա Լեյասկալնե – էպիզոդ
- Ձիդրա Ռիտենբերգա – Սիրենա Մարկովնա, ժյուրիի նախագահի կինը
- Նադեժդա Ռեպինա – «Յանտար» համույթի երկրորդ մենակատար
- Գունարս Պլացենս – էպիզոդ
Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ․ Բեզուգլայա – էպիզոդ
- Պուլ Բուտկևիչ – անձնակազմի հրամանատար (կրկնօրինակել է Ա. Սուսնինը)
- Յուրի Պրոկոպովիչ – էպիզոդ
- Մ. Վերդինշ – էպիզոդ
- Յու. Պուչկա – էպիզոդ
- Ե․ Տոդորովա – էպիզոդ
- Լ. Իվանով – էպիզոդ
- Կադրից դուրս տեքստը կարդում է Ալեքսանդր Բելյավսկին
- Երգերի տեքստի հեղինակ՝ Վլադիմիր Անդրեև, Գրիգորի Բեյլին, Վլադլեն Դոզորցև, Լիդիա Ժդանովա, Ցալ Մելամեդ, Իրինա Չերևիչնիկ
- Երգերը կատարում են՝ Մարգարիտա Վիլցանե, Վալերի Օբոձինսկի
- Լատվիայի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային և թեթև երաժշտության նվագախումբ
- Դիրիժոր՝ Ա. Զաքիս
- Մենակատար՝ Մարգարիտա Վիլցանե
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝ Յազեպ Օսմանիս, Ալոիզ Բրենչ
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
- Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
- Բեմադրող օպերատոր՝ Հենրիխ Փիլիպսոն
- Բեմադրող նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
- Բալետմայստեր՝ Յանինա Պանկրատե
- Հնչյունային օպերատոր՝ Գլեբ Կորոտեև
- Ռեժիսոր՝ Յու. Ցելմս
- Օպերատոր՝ Յու. Սիլեինեկս
- Կոստյումների նկարիչ՝ Վ. Վարսլավանե
- Գրիմարար՝ Ն. Լապինյա
- Մոնտաժող՝ Զ. Գեյստարտե
- Օգնականներ՝ Ի. Էսենբերգա, Վ. Էստրին, Ա. Դամբեկալնս, Լ. Դանսոնս
- Խմբագիրներ՝ Իրինա Չերևիչնիկ, Նիկոլայ Զոլոտոնոս
- Ֆիլմի տնօրեն՝ Մ. Ցիրելսոն
Ֆիլմի որոշ դրվագների նկարահանումները տեղի են ունեցել Սիգուլդայում՝ խաչակիրների ամրոցում Գաուայի ազգային պարկում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памяти Алоиза Бренча». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lielais dzintars (Մեծ սաթ)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|