Մեյսոն Գրինվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյսոն Գրինվուդ
Mason Greenwood
Գրինվուդը Մանչեսթեր Յունայթեդ Մ18-ի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mason Will John Greenwood
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 2001(2001-10-01)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 181 սմ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 54
Պատանեկան կարիերա
2007-2018 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 3 (0)
Ազգային հավաքական
2015 Անգլիա Անգլիա Մ15 1 (0)
2017-2018 Անգլիա Անգլիա Մ17 6 (1)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ18 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Մեյսոն Գրինվուդ (անգլ.՝ Mason Greenwood, հոկտեմբերի 1, 2001(2001-10-01)[1], Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է[4][5][6]։ 2018 թվականի մայիսին ճանաչվեց IGCT առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդի Մ18 թիմին հաղթել մրցաշարը[7][8]։ Հուլիսին Գրինվուդը Մանչեսթեր Յունայթեդի առաջին թիմի հետ մեկնեց ԱՄՆ և մասնակցեց նախամրցաշրջանային պատրաստությանը[9][10]։ Ակումբի հիմնական թիմի կազմում իր ոչ-մրցակցային դեբյուտը նշեց հուլիսի 20-ին՝ Կլուբ Ամերիկայի դեմ ընկերական խաղում[11][12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց հոկտեմբերի 2-ին[13][14][15][16]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գրինվուդը նշեց 2019 թվականի մարտի 6-ին՝ փոխարինելով Էշլի Յանգին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[17][18] և դառնալով Մանչեսթեր Յունայթեդի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի խաղում[19][20]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց մարտի 10-ին՝ փոխարինելով Նեմանյա Մատիչին Արսենալի դեմ խաղում[21][22]։ Նա դարձավ ակումբի երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Պրեմիեր Լիգայում[23]։ Մայիսի 7-ին Գրինվուդը ճանաչվեց Պրեմիեր Լիգա 2-ի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ[24][25][26]։ Մայիսի 12-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում անգլիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում[27][28]։ 2018-19 մրցաշրջանում Գրինվուդը ճանաչվեց Մանչեսթեր Յունայթեդի երիտասարդական թիմերի լավագույն ֆուտբոլիստ[29][30]։

2019 թվականի ամռանը Գրինվուդը կրկին մասնակցեց Մանչեսթեր Յունայթեդի նախամրցաշրջանային պատրաստությանը[31][32][33]։ Նա խաղադաշտ դուրս եկավ թիմի բոլոր 5 ընկերական խաղերում՝ գոլի հեղինակ դառնալով Լիդս Յունայթեդի[34][35] և Ինտեր Միլանի դեմ խաղերում[36][37]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[38][39]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 3 0 0 0 1 0 0 0 4 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 3 0 0 0 1 0 0 0 4 0
Կարիերայի ընդհանուր 3 0 0 0 1 0 0 0 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/mason-greenwood/profil/spieler/532826
  3. «England - M. Greenwood - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  4. O'Toole, Dan (2019 թ․ մարտի 7). «The inside story on the making of Mason Greenwood at Manchester United». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Duncker, Charlotte (2019 թ․ մայիսի 12). «Who is Mason Greenwood? Manchester United player in profile». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «In-depth – Who is Mason Greenwood and will he feature for Manchester United this season?». Eurosport. 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Youngsters win icgt trophy in the netherlands». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Kelly, Ciaran (2018 թ․ մայիսի 22). «Manchester United wonderkid Mason Greenwood's meteoric rise continues». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Luckhurst, Samuel (2018 թ․ հուլիսի 18). «Manchester United pre season tour squad revealed». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Manchester United pre-season squad preview». www.sportskeeda.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Match report: Man United 1 Club America 1». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Man United 1-1 Club America: Mata rescues tour draw». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Mason Greenwood signs pro contract at Man Utd». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Highly Rated Manchester United Youngster Mason Greenwood Signs Professional Contract». 90min.com (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  15. Corless, Liam (2018 թ․ հոկտեմբերի 2). «Manchester United starlet Mason Greenwood signs first professional contract». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «17-year-old Greenwood signs first professional deal at Manchester United». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Paris Saint-Germain - Manchester United, Mar 6, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «PSG 1 Manchester United 3 Champions League match report». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  19. «Champions League: PSG 1-3 Man Utd (agg: 3-3)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «Manchester United stun PSG: The stats behind incredible Champions League win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  21. «Arsenal FC - Manchester United, Mar 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  22. «Arsenal 2-0 Manchester United» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Greenwood makes Premier League debut for United». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  24. 24,0 24,1 «Greenwood named April's 2019 PL2 Player of the Month». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «Mason Greenwood wins Premier League 2 Player of the Month». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Greenwood wins Player of the Month in Premier League 2 with over 30 goals scored this year». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «Manchester United - Cardiff City, May 12, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «Greenwood can be proud of full Man United debut at Old Trafford». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  29. 29,0 29,1 «Mason Greenwood wins Jimmy Murphy Young Player of the Year». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  30. «Who won what at Manchester United's Player of the Year awards?». Red Devil Armada (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Confirmation of Man Utd travelling squad for Tour 2019». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  32. Duncker, Charlotte (2019 թ․ հուլիսի 8). «Man Utd pre-season tour squad revealed». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  33. Whaling, James (2019 թ․ հուլիսի 7). «Man Utd name squad for pre-season tour of Australia». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  34. «Man Utd 4-0 Leeds: Ole Gunnar Solskjaer's side comfortably win friendly in Australia» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  35. «Manchester United 4-0 Leeds United: Man Utd sign off in Perth in style». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  36. «Mason Greenwood scores winner as Man Utd beat Inter Milan in Singapore» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  37. «Manchester United 1-0 Inter: Report, Ratings & Reaction as Mason Greenwood Stars». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  38. «Who is Mason Greenwood? Introducing the 16-year-old star turn of Man Utd's academy title win | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  39. «Who is Mason Greenwood? Man Utd ace named on bench to face PSG». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  40. «Mason Greenwood». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյսոն Գրինվուդ» հոդվածին։