Մեսրոպ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեսրոպ Ալավերդյան
Ծնվել է1918
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ և ուսուցիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Մեսրոպ Անդրեասի Ալավերդյան (1918, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, երկու տարի աշխատել է արտադրության մեջ, 1937 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի Գորիսի շրջանի Տաթևի և Խնձորեսկի դպրոցներում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ։ Սկզբում մասնակցել է ռազմական օբյեկտների կառուցման աշխատանքին Չելյաբինսկում, Կարագանդայում և Բալխաշում, որտեղ տեղադրվում էին ռազմաճակատից թիկունք էվակուացված գործարանները։

Կարճատև դասընթացներում սովորելուց հետո ստանում է ավագ սերժանտի կոչում և նշանակվում դասակի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերին նրանց զորամասը տեղափոխվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ Վոլխովի ուղղությամբ։ Գերմանացիները մոտեցել էին Վոլխովհէկին և կարող էին այն պայթեցնել։ Նրանց դասակը մարտական խնդիր է ստանում՝ պաշտպանել հէկը, ականազերծել այն և թշնամուն ետ շպրտել։ Կատարվում է հրամանը։ Դասակի ամբողջանձնակազմը պարգևատրվում է «Խիզախության համար» մեդալով։ 1942 թվականի հունիսին վիրավորվում է։ Հետագայում մասնակցում է Բելոռուսիայի, մերձբալթյան հանրապետությունների և Լեհաստանի ազատագրմանը։ Մարտերով հասել է Գերմանիա։

1945 թվականի դեկտեմբերին զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի։ 1951 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի ֆակուլտետը։ Քսաներկու տարի անընդմեջ ղեկավարել է Խնձորեսկի դպրոցի աշխատանքները։

Պարգևատրվել է ութ մարտական մեդալներով, Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 13-14։