Միխայիլ Բոչարնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բոչարնիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 6, 1948(1948-03-06) (76 տարեկան)
 
Պարգևներ

Միխայիլ Բոչարնիկով (ռուս.՝ Михаил Николаевич Бочарников, մարտի 6, 1948(1948-03-06)), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան (1997)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերություններ բաժինը։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և ամհարերենին։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1971 թվականից։

  • 1971-1977 և 1982-1988 թվականներին Եթովպիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1990-1992 թվականներին աշխատել է Զիմբաբվեում որպես ԽՍՀՄ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
  • 1992 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1996 թվականի դեկտեմբերի 16-ը Զամբիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1996-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 1999 թվականի հունվարի 13-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 10-ը՝ Հունաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2003-2006 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան (զբաղվել է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցերով)։
  • 2006 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի փետրվարի 7-ը՝ Ղազախստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2018 թվականի մայիսի 29-ից՝ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ներդրած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար,
  • Արիության շքանշան (1998)[8],
  • Բարեկամության շքանշան (2014)՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[9],
  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» մեդալ (2016)[10],
  • «Դոստիկ» շքանշան (2018)[11],
  • «Енбек Үшін» շքանշան (աշխատանքի համար)[12]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հոկտեմբերի 12)[13],
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1997 թվականի ապրիլի 16)[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 31.12.1992 г. № 1744 «О назначении Бочарникова М. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Замбия»
  2. Указ Президента Российской Федерации от 16.12.1996 г. № 1696 «Об освобождении Бочарникова М.Н. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Замбии»
  3. Указ Президента Российской Федерации от 13.01.1999 г. № 99 «О назначении Бочарникова М.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Греческой Республике»
  4. Указ Президента Российской Федерации от 10.11.2003 г. № 1325 «О Бочарникове М.Н.»
  5. Указ Президента Российской Федерации от 14.11.2006 г. № 1287 «О назначении Бочарникова М.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Казахстан»
  6. Указ Президента Российской Федерации от 07.02.2018 г. № 56 «О Бочарникове М.Н.»
  7. Указ Президента Российской Федерации от 29.05.2018 № 275 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Азербайджанской Республике»
  8. Награды работникам МИД
  9. Указ Президента Российской Федерации от 29 сентября 2014 года № 646 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Ордена и медали – дипломатам
  11. Встреча с Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Казахстан Михаилом Бочарниковым — Официальный сайт Президента Республики Казахстан
  12. Духовные торжества, посвященные 50-летию преставления преподобноисповедника Севастиана Карагандинского, состоялись в Астане. Посол России награжден орденом Митрополичьего округа «За труды»
  13. Указ Президента Российской Федерации от 12.10.1992 г. № 1193 "О присвоении Бочарникову М. Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса"
  14. Указ Президента Российской Федерации от 16.04.1997 г. № 368 "О присвоении Бочарникову М.Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]