Միհաելա Կամբեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհաելա Կամբեյ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 18, 2002(2002-11-18)[1] (21 տարեկան)
Ծննդավայր՝Dofteana, Բակեու, Ռումինիա[2]

Միհաելա Կամբեյ (ռումիներեն՝ Mihaela Valentina Cambei, նոյեմբերի 18, 2002(2002-11-18)[1], Dofteana, Բակեու, Ռումինիա[2]), ռումինացի մարզուհի, ծանրորդ, 2023 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի մրցանակակիր, 2017, 2018, 2019 թվականների Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունների եռակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհաելա Կամբեյը ծնվել է 2002 թվականին։ 2017, 2018, 2019 թվականների Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնություններում մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն։ 2019 թվականի Լաս Վեգասում տեղի ունեցած աշխարհի պատանեկան առաջնությունում ռումինուհին զիջել է միայն ուզբեկ մարզուհի Նիգորա Աբդուլաևային նա նվաճել արծաթե մեդալ։

2018 թվականին Միհաելա Կամբեյը մասնակցել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած Պատանեկան ամառային օլիմպիական խաղերին և մինչև 48 կգ քաշային կարգում նվաճել բրոնզե մեդալ[3]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ռումինուհի ծանրորդը մինչև 49 կգ քաշային կարգում 180 կգ արդյունքով դարձել Է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ «հրում» վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ[4]։

2022 թվականին Բոգոտա քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կամբեյը մինչև 49 կգ քաշային կարգում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ «պոկում» վարժությունից նվաճել է փոքր արծաթե մեդալ։

2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում, երկամարտի 198 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ։ Նա նաև առանձին վարժություններում նվաճել է երկու փոքր ոսկե մեդալ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 49 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 80,0 100,0 180,0
 Ոսկի մինչև 49 կգ 2023 Երևան, Հայաստան 92,0 106,0 198,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IWF database
  2. 2,0 2,1 2,2 Sion D. (S)portretul săptămânii: Mihaela Vali Cambei, medalii cu….tonele (ռումիներեն) // Deşteptarea — 2020.
  3. «Mexican lifter Hernandez worth her weight in gold - Olympic News». International Olympic Committee (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Соболь принесла России первую медаль домашнего чемпионата Европы по тяжелой атлетике». ТАСС. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհաելա Կամբեյ» հոդվածին։