Միհրան Աբիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Աբիկյան
Դիմանկար
Ծնվել է1855
ԾննդավայրՍամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 15, 1938(1938-12-15)
Մահվան վայրՍամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր և գրող
ԱշխատավայրQ97265811? և Կեդրոնական վարժարան
Աշխատությունները Վիքիդարանում

Միհրան Աբիկի Աբիկյան (1855, Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 15, 1938(1938-12-15), Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա), հայ կրթական գործիչ, բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն ստացել է տեղի ծննդավայրի Սահակյան վարժարանում։ Երկար տարիներ եղել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում թուրքերենի ուսուցիչ։ Ունի տպագիր բազմաթիվ գործեր, բառարաններ, դասագրքեր, որոնցից շատերը արժանացել են մի քանի տպագրության, ինչպես «Առաջնորդ ուղղագրության օսմանյան լեզվի» (Կ. Պոլիս, 1894), «Լեթյիֆի ասար» (1894)։ Արժեքավոր են հատկապես նրա «Բառարան հայերեն-թուրքերեն ընդարձակ», «Բառարան հայերեն-թուրքերեն համառոտ» (1891), «Բառարան հայերեն-թուրքերեն-ֆրանսերեն» (1895) և այլ մի քանի բառագրքեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 13.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Աբիկյան» հոդվածին։