Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1947
Անվանված էՄիսաք Մանուշյան
Երկիր Հայաստան
ՀասցեԵրևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փողոց 11

Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1947 թվականին։ 1963-1964 ուսումնական տարվանից դպրոցն անվանակոչվել է արևմտահայ բանաստեղծ, ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով։ Դպրոցում գործում է Մանուշյանի թանգարանը, որը համալրվել է Մանուշյանի մարտական ընկերների ջանքերով։ 1967-1968 ուստարվանից դպրոցը դարձել է ֆրանսիական թեքումով։ «Ֆրանկոֆոն երկրների քաղաքապետների ասոցիացիա»յի կողմից դպրոցում ստեղծվել է լինգաֆոնային դասասենյակ, որը նպաստում է օտար լեզուների խորացված և ժամանակակից մեթոդներով ուսուցմանը[1][2]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիսակ Ղազարյան (1947-1951)
  • Սարգիս Աղբալյան (1951-1957)
  • Ավետիք Բաբասյան (1957-1963)
  • Էմմա Հայրապետյան (1963-1979)
  • Լիդա Մինասյան (1979-1988)
  • Սարգիս Ափանյան (1988-2011)
  • Ժասմենա Արիստակեսյան (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Երևանի Մ.Մանուշյանի անվան հ. 48 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]