Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
ՏեսակԱվագ դպրոց
Հիմնադրված է1994
ՀիմնադրիրԱլեքսան Մինասյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԴիլիջան
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (Հայաստան)##
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (Հայաստան)
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, Հայաստան

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, Հայաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բարձրագույն և ռազմական ուսումնական հաստատությունը։ Այն հիմնադրվել է 1993 թվականին Երևանում և 2017 թվականից ի վեր գտնվում է Դիլիջանում։ Քոլեջը անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս, 1993 թվականի Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի անունով[1]։ Ներկայումս քոլեջում սովորում են 194 կուրսանտներ, որոնք հաճախում են ամբողջ Հայաստանից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին և 1994 թվականի հուլիսի 28-ին անվանակոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ Այն Հայաստանի պաշտպանության նախարարությանը հանձնվել է 1997 թվականին և վերակառուցվել որպես Ռուսաստանի Մոսկվայի Սուվորովի ռազմական ուսումնարանի և Բելառուսի Մինսկյան Սուվորովի ռազմական ուսումնարանի նման միջնակարգ ուսումնական հաստատություն։

2010 թվականից քոլեջն 10-ից 12-րդ դասարաններում օգտագործում է 2-ամյա հանրակրթական ծրագիր։ 2013 թվականի հունվարի 27-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը քոլեջի կառավարումը հանձնել է պաշտպանության նախարարությանը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել Է Դիլիջան քաղաքում Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված դպրոցի նոր շենքի բացման արարողությանը[2][3][4][5][6]։

2017 թվականի սկզբին «Փոքր Մհեր» կրթահամալիրը, որը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես անօթևան անչափահասների դաստիարակության միջոց, լուծարվել և ինտեգրվել է ռազմական ուսումնարանի կազմում[7][8]։

Ակադեմիայի հաստատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի հիմնական հաստատությունը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքում, ներառում է աթլետիկայի սրահ, որտեղ կուրսանտները կարող են խաղալ բասկետբոլ, թենիս, շախմատ և ֆուտբոլ։ Հաստատությունում կա նաև տեխնոլոգիական կենտրոն, որը տրամադրում է կուրսանտներին տեղեկատվություն, ինչպես նաև նրանց պարապմունքների համար։ Քոլեջի բյուջեն ընդգրկում է սնունդը, հանրակացարանները և համազգեստը։

Տնօրենների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոխգնդապետ Ալեքսան Մինասյան (1994 թվականի մարտի 14-ից-1997 թվականի հուլիսի 29)
  • Մայոր Սիրան Մինասյան (1997 թվականի հուլիսի 29-2002 թվականից մատրտի 18)
  • Գնդապետ Արմեն Սարգսյան (2002 թվականի 2 սեպտեմբերի-2005 թվականի 9 սեպտեմբերի)
  • Գնդապետ Ռոլանդ Քելեշյան (2005 թվականի սեպտեմբերի 9-2007 թվականի հուլիսի 23)
  • Գնդապետ Վիտալի Ոսկանյան (2007 թվականի հուլիսի 23-2017 թվականի օգոստոսի 30)
  • Գեղամ Սարգսյան (ժամանակավոր պաշտոնակատար, 2017 թվականի օգոստոսի 30 - 2024 թվականի հունվարի 8)

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yerevan Monte Melkonian Military Academy, Yerevan Armenia, MBA, MSc, ranking, scholarships 2018». MBA Spectrum. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  2. «Monte Melkonian military school opens in Dilijan | A1plus News from Armenia». en.a1plus.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  3. «ՀՀ ՊՆ - Monte Melkonian Educational Complex inaugurated». mil.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  4. «Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը». president.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  5. http://razminfo.do.am/publ/hh_pn_mont'e_melqonyani_anvan_r'azmamarzakan_varjharan/1-1-0-5
  6. «Military Academy Building Inaugurated in Dilijan». Asbarez.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  7. content. «"Փոքր Մհեր" կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում». mil.am. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  8. «"Փոքր Մհեր" կրթահամալիր այլևս չկա, այն տարրալուծվեց, որոշ աշխատակիցներ գործազուրկ դարձան». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.

40°45′47″ հս․ լ. 44°55′47″ ավ. ե.HGЯO