Մուրթազ Դաուշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրթազ Դաուշվիլի
Անձնական տվյալներ
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1989(1989-05-01)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176
Քաշ 74
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունգարիա Դիոշդյոր
Համար 23
Պատանեկան կարիերա
Ակումբ
Վրաստան Դինամո Թբիլիսի

Մուրթազ Դաուշվիլի (վրաց.՝ მურთაზ დაუშვილი, մայիսի 1, 1989(1989-05-01)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, ով կիսապաշտպանի դիրքում հանդես է գալիս Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում և հունգարական «Դիոշդյոր»-ում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրթազ Դաուշվիլին եղել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ներկայացնող «Դինամո» ֆուտբոլային ակումբի սան։ Մեծահասակների ֆուտբոլում իր առաջնամուտը կատարել է 2005 թվականին՝ «Զեստափոնի» ֆուտբոլային ակումբի կազմում։

«Զեստափոնի»-ի շարքերում անցկացրել է յոթ մրցաշրջան և խաղացել Վրաստանի ազգային առաջնության 128 հանդիպումներում։

Իր արտերկրյա ֆուտբոլային կարիերան սկսել է 2012 թվականին՝ տեղափոխվելով ուկրաինական «Լվով»։ Դրանից հետո Մուրթազ Դաուշվիլիին վարձակալել է մեկ այլ ուկրաինական ակումբ՝ «Կարպատներ»-ը։ 2012 թվականի հունիսին նա դարձավ վերջինիս լիակատար խաղացող[2]։

Ներկայումս հանդես է գալիս հունգարական «Դիոշդյոր»-ում։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուաշվիլին հանդես է եկել Վրաստանի ազգային հավաքականի բոլոր մակարդակներում։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2012 թվականին։

Մինչ այդ ճանաչվել է Վրաստանի ազգային առաջնության 2010-2011 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 2012 թվականին նա հեղինակել է իր 10-րդ գնդակն ազգային հավաքականի կազմում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումն ազատ է արձակել Մուրթազ Դաուշվիլուն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրթազ Դաուշվիլի» հոդվածին։