Մցխեթոբա
Մցխեթոբա | |
---|---|
Տեսակ | պետական տոն |
Ամսաթիվ | Հոկտեմբերի 14 |
Տոնվում է | Վրաստան |
Մցխեթոբա, Սվետիցխովլոբա, Խիտոնի տոն (վրաց.՝ კვართისა საუფლოჲსა და სვეტისა ღმრთივბრწყინვალისა და მირონმდინარისა)՝ պետական քրիստոնեական տոն Վրաստանում։ Այս տոնն ամեն տարի հանդիսավոր կերպով նշվում է Մցխեթա քաղաքի Սվետիցխովելի մայր եկեղեցում։ Տոնի կազմակերպիչը հանդիսանում է վրաց ուղղափառ եկեղեցին։
Տոնը սովորաբար անցկացվում է աշնանը՝ մասնավորապես հոկտեմբերի 14-ին։ Տոնակատարությունը նվիրված է Սուրբ Միրիանին և Նանային։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդի համաձայն, Հիսուս Քրիստոսինը վրացի հրեաների հետ միասին գնացել է Վրաստան։ Այդ վրացիներն էին Էլիոզոմը և Լոնգինոզոմը։ Հետագայում այդ վրացիները ներկա են գտնվում Հիսուս Քրիստոսի խաչելությանը և մահից առաջ Քրիստոսի թիկնոցի մի հատված վերցնում իրենց հետ։ Նրանք այդ թիկնոցը պահում էին հողի մեջ և մի օր այդ տեղում աճում է ծառ։
4-րդ դարում Իբերիայի թագավոր Միրիան III-ը որոշում է կտրել այդ ծառը և դրա տեղում կառուցել վրացական ուղղափառ եկեղեցի։ Ոչ ոքին չի հաջողվում թաղված թիկնոցի վրա տաճարի յոթ սյուները տեղափոխել։ Իբերիայի թագավորը աղոթում է, որպեսզի կարողանա կառուցել այդ եկեղեցին և այս տեղում է կառուցվում Սվետիցխովելի տաճարը։
1991 թվականին Վրաստանի անկախության վերականգնումից հետո այս տոնը դարձավ ոչ աշխատանքային օր։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սվետիցխովլոբա(չաշխատող հղում), www.orthodoxy.ge
- Վրացական պետական տոներ – Մցխեթոբա(չաշխատող հղում)