Յանոշ Կադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Կադար
János Kádár
ՀԺՀ պետական և քաղաքական գործիչ
 
Կուսակցություն՝ Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր մայիսի 26, 1912(1912-05-26)[1][2][3][…]
Ծննդավայր Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանի օր հուլիսի 6, 1989(1989-07-06)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Czermanik János József
Ամուսին Մարիա Տամաշկա
 
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան[4] Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Խոսե Մարտի շքանշան «Ինդոնեզիայի Հանրապետության աստղ» շքանշան Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան Նեղոսի շքանշան Order of the Queen of Sheba Հարավսլավական աստղ շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան Պետական դրոշի շքանշան
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
և Հունգարական Ժողովրդական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան

Յանոշ Կադար (հունգ.՝ János Kádár, մինչև 1945 թ.` ազգանունը` Չերմանեկ, (Csermanek), մայիսի 26, 1912(1912-05-26)[1][2][3][…], Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 6, 1989(1989-07-06)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կոմունիստական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) գլխավոր քարտուղար (1956-1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1942 թվականներին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1944 թվականի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին՝ փախել բանտից։ 1945 թվականին, Հունգարիան՝ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո ընտրվել Է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945-1948)։ 1946-1948 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948-1950 թվականներին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի նախարար։ 1956 թվականին ընտրվել Է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Ընդդեմ խորհրդային օկուպացիայի 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ, սեփական պնդմամբ՝ ճարահատյալ սատարել է խորհրդային ուժերին, որոնք որոշել էին ապստամբությունը ճնշել զենքի ուժով։ 1957 թվականի հունիսից եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1958 թվականներին եղել Է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958-1961 թվականներին՝ պետական նախարար, 1961-1965 թվականներին՝ ՀԺՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1965 թվականից՝ ՀԺՀ Նախագահության անդամ։

Պարգևներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Кадар Янош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Կադար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153