Յան Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յան Իսահակյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1931(1931-09-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 1997(1997-01-28) (65 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1954)
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Յան Սուրենի Իսահակյան (սեպտեմբերի 27, 1931(1931-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 28, 1997(1997-01-28), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987), ճարտարապետության թեկնածու (1965), պրոֆեսոր (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1964-1968 թվականներին աշխատել է Շինարարության և ճարտարապետության ԳՀԻ-ում, 1973-1980 թվականներին՝ նախագծի գլխավոր ճարտարապետ, 1980-1991 թվականներին` ՀԽՍՀ պետշինի վարչության պետ, 1985-1992 թվականներին` Հայաստանի ճարտարապետների միության վարչության քարտուղար, 1991-1997 թվականներին` ԵՊՃՇՀ ամբիոնի վարիչ[1]։

Իսահակյանի համահեղինակությամբ նախագծվել և իրականացվել են՝

  • Էջմիածնի հասարակական կենտրոնի (1973-1985)
  • «Վաղարշապատ» թաղամասի բնակելի շենքերի կառուցապատումը (1975-1980 թվականներին, ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1981 թվականին)
  • Կապի տունը (1983-1984)
  • Երևանի Ավան-Առինջ թաղամասի բնակելի տները (1975) և կառուցապատումը (1978-1984)
  • «Երիտասարդական» բնակելի համալիրը (1978-1985)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)
  • Խորհրդային ճարտարապետության 1976-1980 թվականների նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.