Jump to content

Յան Կարամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Կարամո
Yann Karamoh
Կարամոն Կանի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1998(1998-07-08)[1] (25 տարեկան) կամ հունիսի 8, 1998(1998-06-08) (25 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 185 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
(վարձավճարով Ինտեր Միլանից)
Համար 7
Պատանեկան կարիերա
2006-2011 Ֆրանսիա Ռասինգ Փարիզ
2011-2016 Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ֆրանսիա Կան II 28 (11)
2016-2017 Ֆրանսիա Կան 35 (5)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 17 (1)
2018-2019   Ֆրանսիա Բորդո 22 (3)
2019-ներկա   Իտալիա Պարմա 1 (0)
Ազգային հավաքական
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 8 (3)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 5 (1)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 1 (1)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 5 (1)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (1)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 26-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 26-ի, 2019

Յան Կարամո (ֆր.՝ Yann Karamoh, հուլիսի 8, 1998(1998-07-08)[1] կամ հունիսի 8, 1998(1998-06-08), Աբիջան, Կոտ դ'Իվուար), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Պարմայի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամոն Կանի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2015 թվականի դեկտեմբերի 7-ին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 21-ին՝ Անժեի դեմ խաղում[8]։ Դեկտեմբերի 2-ին Կարամոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դիժոնի դեմ խաղում[9][10]։ 2017 թվականի փետրվարի 4-ին նա խփեց Գենգանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11][12]։ Կանի կազմում Կարամոն անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ին Կարամոն սկզբից՝ 2 տարվա վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ինտեր Միլան[13][14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ փոխարինելով Բորխա Վալերոյին Ջենոայի դեմ խաղում[16][17]։ Առաջին հանդիպումը Ինտերի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 12-ին՝ Իտալիայի գավաթի Պորդենոնեի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 11-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[19][20]։ 2017-18 մրցաշրջանում Կարամոն անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[21]։

2018 թվականի օգոստոսի 31-ին Կարամոն վարձավճարով միացավ Բորդոյին[22][23][24]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ֆրանսուա Կամանոյին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Գենգանի դեմ խաղում[27]։ 2019 թվականի հունվարի 15-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Անժեի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28][29]։ Փետրվարի 6-ին Բորդոն որակազրկեց Կարամոյին ոչ պատշաճ վարքի համար[30][31][32], ինչի պատճառով բաց թողեց 3 հանդիպում։ Ակումբի կազմում ֆրանսիացին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2019 թվականի հուլիսի 17-ին Կարամոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Պարմա[34][35][36][37]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Ժերվինյոյին Իտալիայի գավաթի Վենեցիայի դեմ խաղում[38]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամոն ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[39]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կան 2016–17 Լիգա 1 35 5 1 0 0 0 36 5
Ինտեր Միլան 2017–18 Սերիա A 16 1 1 0 17 1
2018–19 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 17 1 1 0 0 0 0 0 18 1
Բորդո (վարձավճար) 2018–19 Լիգա 1 22 3 1 0 6 0 3 0 32 3
Պարմա (վարձավճար) 2019–20 Սերիա A 1 0 1 0 2 0
Կարիերայի ընդհանուր 75 9 4 0 6 0 3 0 88 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - Y. Karamoh - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Inkersole, Sam (2017 թ․ հունիսի 26). «Everything you need to know about West Ham target Yann Karamoh». footballlondon. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Rédaction. «Caen : Yann Karamoh passe pro». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «SM Caen - FC Lorient, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  6. «Olympique Lyon - SM Caen, Aug 19, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «In-form Lacazette again Lyon's match-winner» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «SCO Angers - SM Caen, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «SM Caen - FCO Dijon, Dec 2, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Dijon vs Caen». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «EA Guingamp - SM Caen, Feb 4, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «Guingamp vs. Caen - Football Match Summary - February 4, 2017 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Karamoh signs for the Nerazzurri!». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «Inter sign Karamoh, loan Gabigol to Benfica». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  15. «Inter Milan sign Yann Karamoh on two-year loan from Caen». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «Inter Milan - Genoa CFC, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «Inter-Genoa 1-0, D'Ambrosio goal seals late win». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  18. «Inter Milan - Pordenone Calcio, Dec 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  19. «Inter Milan - Bologna FC 1909, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  20. «Internazionale vs. Bologna - Football Match Summary - February 11, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «Yann Karamoh | Football Stats | Inter Milan | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  22. «Yann Karamoh moves to Bordeaux on loan». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  23. «Official: Karamoh to Bordeaux | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  24. «No St Etienne - Inter To Loan Karamoh To Bordeaux». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  25. «SK Slavia Prag - FC Girondins Bordeaux, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  26. «Slavia Prague vs Bordeaux». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  27. «EA Guingamp - FC Girondins Bordeaux, Sep 23, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  28. «SCO Angers - FC Girondins Bordeaux, Jan 15, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  29. «Angers 1-2 Bordeaux: Yann Karamoh scores brilliant late winner». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  30. «Bordeaux suspend Yann Karamoh for 'inappropriate behaviour' | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  31. «Bordeaux freeze out Karamoh | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  32. «Bordeaux suspend French winger Yann Karamoh pending investigation | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  33. «Yann Karamoh | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  34. «YANN KARAMOH JOINS PARMA». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  35. «Yann Karamoh joins Parma». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  36. «Official: Karamoh joins Parma | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  37. «Parma sign youngster Karamoh from Inter». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  38. «Parma Calcio 1913 - Venezia FC, Aug 17, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  39. «Yann Karamoh». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կարամո» հոդվածին։