Յոգայի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոգայի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀունիսի 21[1]
սկսած2015[2]
Հաստատվածդեկտեմբերի 11, 2014[3]
Ի հիշատակՅոգա[1]
Կայքun.org/es/observances/yoga-day(իսպ.) և un.org/en/observances/yoga-day(անգլ.)

Յոգայի միջազգային օր, ամենամյա տոն, նշվում է 2015 թվականից սկսած՝ հունիսի 21-ին։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2014 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հունիսի 21-ին նշել Յոգայի միջազգային օրը, քանի որ այն Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար օրն է (ամառային արևադարձ) և առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհի շատ մասերում։

Յոգան անգնահատելի նվեր է Հնդկաստանի հին ավանդույթներից։ Այն մարմնավորում է հոգու և մարմնի միասնությունը՝ մտքերը և գործողությունները, ինչպես նաև մարդու և բնության միջև ներդաշնակությունը, առողջության և բարեկեցության նկատմամբ ամբողջական մոտեցումը։ Սա ոչ թե ֆիզիկական վարժությունների, այլ ինքնության, աշխարհի ու բնության հետ միասնության զգացում հայտնաբերելու մասին է։ Եթե մենք փոխենք մեր կյանքի ուղին և ստեղծենք գիտակցության նոր ձև, դա կօգնի համընդհանուր բարեկեցությանը։ Եկեք որոշենք նշանակել յոգայի միջազգային օր[4]։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր։ Հնդկաստանի բանաձևը պաշտպանել են Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները[5]։

2015 թվականի հունիսի 21-ին յոգայի սիրահարների և մասնագետների համաշխարհային հանրությունը նշել է Յոգայի առաջին միջազգային օրը։ Մոսկվայում կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Սոկոլնիկի զբոսայգու փառատոնային հրապարակում։ Կազմակերպիչը Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Ջավախարլալ Ներուի անվան մշակույթի կենտրոնն էր։

2016 թվականին Յոգայի 2-րդ միջազգային օրը նշվել է ՌԴ ավելի քան 50 տարածաշրջանում[6]։

Տոնը նշվում է աշխարհի ավելի քան 190 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում[7][8]։

Օրվա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 թվական - «Յոգան աշխարհի բարօրության համար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.un.org/en/observances/yoga-day
  2. https://www.theguardian.com/lifeandstyle/2015/jun/21/yoga-fans-world-first-international-yoga-day
  3. https://undocs.org/es/A/RES/69/131
  4. «Речь Премьер-министра Индии (на Wayback Machine)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. ООН назначила Международный день йоги
  6. «Города». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  7. «Յոգայի միջազգային օր». TeensLIVE. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. «Այսօր Յոգայի միջազգային օրն է». www.7or.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.