Յուլի Ռայզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Ռայզման
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1903
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 11, 1994(1994-12-11)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ (1924)
Մասնագիտությունսցենարիստ և կինոռեժիսոր
ԱշխատավայրՄեժրաբպոմ-Ռուս, Վոստոկկինո, Մոսֆիլմ, Ռիգայի կինոստուդիա, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
 Yuli Raizman Վիքիպահեստում

Յուլի Յակովլևիչ Ռայզման (ռուս.՝ Юлий Яковлевич Райзман, դեկտեմբերի 2 (15), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1994(1994-12-11)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ (1964) և Լատվիայի ԽՍՀ (1949) ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973

Սովորել է Մոսկվայի համալսարանի գրական-գեղարվեստական ֆակուլտետում։ Եղել է Յակով Պրոտազանովի ասիստենտը։ Առաջին ռեժիսորական աշխատանքներից են՝ «Շրջան» (1927 թվական), «Տաժանակրություն» (1928 թվական) կինոնկարները։ Ռայզմանի ստեղծագործության մեջ գլխավորը արդիական թեման է։ «Օդաչուներ» (1935 թվական) ֆիլմը նվիրված է նոր կյանք ստեղծողներին։ 1937 թվականին ստեղծել է խորհրդային պատմահեղափոխական լավագույն ֆիլմերից մեկը՝ «Վերջին գիշերը»։ Հերոսների անխզելի կապը ժամանակի մթնոլորտին վառ դրսևորվել է նաև «Մաշենկա» (1942 թվական) կինոնկարում։ Ռայզմանի լավագույն աշխատանքների թվում են «Բեռլին» (1945 թվական) վավերագրական, «Ռայնիս» (1949 թվական) կենսագրական և «Կյանքի դասը» (1955 թվական) ժապավենները։ Ռայզմանի նշանակալից աշխատանքը «Կոմունիստ» (1958 թվական) պատմահեղափոխական ֆիլմն է, որի հերոսը՝ հեղափոխության շարքային Վասիլի Գուբանովը, մտել է խորհրդային կինեմատոգրաֆիայի լեգենդար կերպարների շարքը։ «Իսկ եթե դա սե՞ր է» (1962 թվական), «Քո ժամանակակիցը» (1968 թվական), «Քաղաքավարության այց» (1973 թվական), «Անձնական կյանք» (1982 թվական) ֆիլմերում Ռայզմանը հետագոտել է ժամանակակից կյանքի խորհրդային և բարոյական օրինաչափությունները, հանդես եկել ակտիվ, քաղաքական արվեստի դիրքերից։ ԽՍՀՄ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Ռայզման» հոդվածին։