Յուսեֆ Կոմունյակաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսեֆ Կոմունյակաա
Ծնվել էապրիլի 29, 1947(1947-04-29)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրBogalusa, Վաշինգտոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, գրող, բանաստեղծ և ակադեմիկոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլորադո նահանգի համալսարան և University of Colorado, at Colorado Springs?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան պոետների ակադեմիա[3][2] և Fellowship of Southern Writers?
ԱշխատավայրUniversity of New Orleans? և Նյու Յորքի համալսարան[4][2]
Պարգևներ
ԱմուսինMandy Sayer?
 Yusef Komunyakaa Վիքիպահեստում

Յուսեֆ Կոմունյակաա (անգլ.՝ Yusef Komunyakaa), ծնյալ Ջեյմս Վիլյամ Բրաուն Կրտսեր (անգլ.՝ James William Brown, Jr.,, ապրիլի 29, 1947(1947-04-29)[1][2], Bogalusa, Վաշինգտոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ժամանակակից ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ, ամերիկյան մի շարք համալսարանների պրոֆեսոր, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր (1994 թ.)։ Ոգեշնչվել է ջազով, բլյուզով, իր ստեղծագործություններում անդրադարձել վիետնամական պատերազմին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում ապրող աֆրոամերիկացիների կյանքին ու կենսապայմաններին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսեֆ Կոմունյակաան ծնվել ու մեծացել է մասնագիտությամբ հյուսն-ատաղձագործ, դավանանքով՝ կալվինիստ Ջեյմս Վիլյամ Բրաունի ընտանիքում[8][9], ռասայական խտրականությամբ հայտնի Լուիզիանա նահանգում։ Նրա պատանեկության և երիտասարդության տարիները համընկել են իրենց քաղաքացիական իրավունքների համար աֆրոամերիկացիների նախաձեռնած շարժումների տարիների հետ[10]։ Այդ շրջանում Ջեյմս Վիլյամ Բրաուն Կրտսերի ներաշխարհի ձևավորման գործում զգալի դեր են խաղացել անգլոսաքս հեղինակներ Վիլյամ Շեքսպիրի, Էդգար Ալան Պոյի, Ալֆրեդ Թեննիսոնի, Հենրի Լոնգֆելլոյի, Ուոլթ Ուիթմենի, աֆրոամերիկացիներ Փոլ Լորենս Դանբարի, Հառլեմյան Վերածննդի ներկայացուցիչներ Ռոբերտ Հեյդենի, Գվենդոլին Բրուքսի, Լենգսթոն Հյուզի, Ջեյմս Արթուր Բոլդուինի և այլոց ստեղծագործությունների ընթերցումը, ռադիոյով ջազային և բլյուզ երաշտության կատարումների ունկնդրումը։

1965 թվականին ավարտելով Բոգալուզայի Central High School-ը և ստանալով միջնակարգ կրթության վկայական՝ զորակոչվել է և զինվորական ծառայության անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերում։ Ֆորտ Բենինգում մասնակցել է սպայական դասընթացների, որից հետո ընդգրկվել է Վիետնամում կռվող ամերիկյան զորքերի կազմում[11]. եղել է զինվորական թղթակից, հետագայում դարձել Southern Cross[9] ·[12] ամսագրի գլխավոր խմբագիր։ Զինվորական ծառայության ավարտին պարգևատրվել է ամերիկյան Բրոնզե աստղ շքանշանով[13]։

Զորացրվելուց հետո, որպես նախկին մարտիկ արժանանալով G.I Bill-ի հովանավորությանն ու ֆինանսական օգնությանը, կարողացել է ուսանել Կոլորադո Սփրինգսի համալսարանում և 1975 թվականին ստանալ արվեստների բակալավրի աստիճան։ Ուսումը շարունակել է Կոլորադոյի պետական համալսարանում, 1978 թվականին ստացել արվեստների և գրական ստեղծագործության մագիստրոսի աստիճան։ 1980 թվականին դրան հավելել է գեղարվեստի մագիստրոսի աստիճանը, որ ստացել է Կալիֆոռնիայի համալսարանում[11]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին, սովորելուն զուգընթաց, զբաղվել է ստեղծագործական աշխատանքով, հրատարակել բանաստեղծական երկու ժողովածու՝ Dedications and Other Darkhorses-ը (1977 թ.) և Lost in the Bonewheel Factory-ն (1979 թ.)[10]։ Ընդ որում՝ որպես իր գրական կեղծանուն ընտրել է ճամայկացի հորական պապի անունը։

1984 թվականին գրական առաջին լուրջ հաջողությունն է ունեցել. Copacetic, այնուհետև՝ 1986 թվականին լույս տեսած I Apologize for the Eyes in My Head բանաստեղծական ժողովածուների համար արժանացել է Սան Ֆրանցիսկոյի Պոեզիայի կենտրոնի մրցանակին (San Francisco Poetry Center Award)[14] ·[15]։

1988 թվականին լույս է ընծայել վիետնամական պատերազմից ստացած տպավորություններն արտացոլող Dien Cai Dau գիրքը, որ համարվում է այդ պատերազմի մասին ստեղծված լավագույն բանաստեղծական ժողովածուներից մեկը[16]։

1994 թվականին Կոմունյակաան հրատարակել է բանաստեղծությունների Neon vernaculaires: New and Selected Poems ժողովածուն, որի համար նրան շնորհվել է նախ՝ The Kingsley and Kate Tufts Poetry Awards, այնուհետ՝ նաև Պուլիտցերյան մրցանակ։ Այդպիսով՝ նա դարձել է այդ գրական բարձր պարգևին արժանացած աֆրոամերիկացի երկրորդ բանաստեղծը (առաջինը Գվենդոլին Բրուքսն էր)[17]։

Դասախոսական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1984 թթ. դասախոսել է Նոր Օռլեանի համալսարանում[13].
  • 1985-1996 թթ. գրականություն և գրական ստեղծագործություն է դասավանդել Ինդիանայի համալսարանում[18]։
  • 2001 թվականից դասախոսում է Նյու Յորքի Օլբենի պետհամալսարանում[15]։
  • Կոմունյակաան դասախոսական աշխատանք է կատարել նաև Փրինսթոնի և Կալիֆոռնիայի (Բերքլի) համալսարաններում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Կոմունյակաան ամուսնացել է ավստրալիացի վիպասանուհի Մենդի Սոյերի հետ. նրանց ամուսնական բարդ հարաբերություններն ավարտի են հասել 1995 թվականին[19] ·[20]։

Բանաստեղծը մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել հնդկացիական ծագմամբ բանաստեղծուհի Ռետիկա Վազիրանիի հետ[21]; Վերջինս ողբերգական վախճան է ունեցել. 2003 թվականի հունիսի 16-ին ինքնասպան է եղել՝ իր հետ գերեզման տանելով նաև երկամյա որդուն[22]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dedications & Other Darkhorses, R. M. C. A. J. Books հրատ., 1977,
  • Lost in the Bonewheel Factory, Lynx House Press հրատ., 1979,
  • Copacetic, Wesleyan University Press հրատ., 1984,
  • I Apologize for the Eyes in My Head, Wesleyan University Press, 1986,
  • Toys in a Field, Black River Press հրատ., 1986
  • Dien Cai Dau, Wesleyan University Press հրատ., 1988,
  • Magic City, éd. Wesleyan University Press հրատ., 1992,
  • Neon Vernacular: New and Selected Poems, Wesleyan University Press հրատ., 1993,
  • Thieves of Paradise, éd. Wesleyan University Press հրատ., 1998,
  • Talking Dirty to the Gods, Farrar, Straus and Giroux հրատ., 2001,
  • Pleasure Dome, Wesleyan University Press հրատ., 2001,
  • Scandalize My Name: Selected Poems, Pan MacMillan հրատ., 2002,
  • Taboo: The Wishbone Trilogy, Part One; Poems, Farrar, Straus and Giroux հրատ., 2004
  • Gilgamesh : A Verse Play, co-écrit avec Chad Gracia, Wesleyan University Press հրատ., 2006,
  • Warhorses, éd. Farrar, Straus and Giroux հրատ., 2008,
  • The Chameleon Couch, Farrar, Straus and Giroux հրատ., 2011,
  • Songs from a Yahi Bow: A Series of Poems on Ishi, Pleasure Boat Studio հրատ., 2011,
  • Testimony, a Tribute to Charlie Parker: With New and Selected Jazz Poems, Wesleyan University Press հրատ., 2013,
  • The Emperor of Water Clocks, Farrar, Straus and Giroux հրատ., 2015

Էսսեներ և հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Best American Poetry 2003, Scribner հրատ., 2003

Պարգևներ, պատվավոր կոչումներ (ընտրությամբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970։ ԱՄՆ-ի Բրոնզե աստղ շքանշան՝ ամերիկյան զորքերի կազմում վիետնամական պատերազմին մասնակցելու, Southern Cross մարտական ամսագիրը խմբագրելու համար
  • 1981։ Արվեստների խրախուսման ազգային հիմնադրամի մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում[23]
  • 1986։ Poetry Center Book Award (շնորհել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը)
  • 1988։ Արվեստների խրախուսման ազգային հիմնադրամի մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում
  • 1994։ Պուլիտցերյան մրցանակ «Պոեզիա» անվանակարգում՝ Neon Vernacular: New and Selected Poems բանաստեղծակա ժողովածուի համար[24]
  • 1999-2005։ ընտրվել է Ամերիկյան պոետների ակադեմիայի քարտուղար[25].
  • 2001։ Ռութ Լիլլիի անվան բանաստեղծական մրցանակ (շնորհել է Poetry Foundation-ը)[26]
  • 2004։ Շելլիի հուշամրցանակ (Shelley Memorial Award), (շնորհել է Ամերիկայի բանաստեղծների ընկերությունը (Poetry Society of America)[27]
  • 2006։ շնորհվել է Նյու Յորքի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[8]
  • 2011։ Ուոլես Սթիվենսի անվան մրցանակ (շնորհել է Ամերիկան պոետների ակադեմիան (Academy of American Poets)[28].
  • 2016- 2018։ հռչակվել է Նյու Յորք նահանգի դափնեկիր բանաստեղծ[29] ·[30]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնչվող հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. https://poets.org/poet/yusef-komunyakaa
  4. https://as.nyu.edu/english/directory.yusef-komunyakaa.html
  5. https://www.pulitzer.org/winners/yusef-komunyakaa
  6. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  7. https://fundacjaherberta.com/nagroda-herberta/laureaci/laureat-nagrody-literackiej-im-zbigniewa-herberta-2021/
  8. 8,0 8,1 «Yusef Komunyakaa | Biography, Books, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  9. 9,0 9,1 «About Yusef Komunyakaa: A Profile | Ploughshares». www.pshares.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 Poets, Academy of American. «About Yusef Komunyakaa | Academy of American Poets». poets.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  11. 11,0 11,1 «Yusef Komunyakaa: Biography @ The Internet Poetry Archive». www.ibiblio.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Yusef Komunyakaa». as.nyu.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. 13,0 13,1 Smith, Adam Christian (2010 թ․ սեպտեմբերի 30). «Yusef Komunyakaa (1947 – )». BlackPast (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. «Recipients of the Poetry Center Book Award, 1980–present | The Poetry Center and American Poetry Archives». poetry.sfsu.edu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. 15,0 15,1 «Yusef Komunyakaa». www.albany.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. «Yusef Komunyakaa | Modern American Poetry». www.modernamericanpoetry.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. «Fiction, Poetry and Drama Winners To Read This Black History Month» (ամերիկյան անգլերեն).
  18. «Creative Writing Funding». Department of English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. «The Poet's Wife | Mandy Sayer | Review |». Sydney Review of Books (ավստրալիական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. Davison, Reviewed by Liam (2014 թ․ փետրվարի 7). «Reader, she married him». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. «Reetika Vazirani | Murderpedia, the encyclopedia of murderers». murderpedia.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. Paula Span |titre=The Failing Light: Why did a rising young poet plunge into despair, taking her own life and the life of her 2-year-old son? |périodique=The Washington Post |date=15 février 2004 |issn= |lire en ligne=https://www.washingtonpost.com/lifestyle/magazine/the-failing-light-why-did-a-rising-young-poet-plunge-into-despair-taking-her-own-life-and-the-life-of-her-2-year-old-son/2015/01/15/2575a388-9d1f-11e4-96cc-e858eba91ced_story.html |pages= }}
  23. «Yusef Komunyakaa». NEA (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. «The 1994 Pulitzer Prize Winner in Poetry» (ամերիկյան անգլերեն).
  25. Foundation, Poetry (2019 թ․ օգոստոսի 30). «Yusef Komunyakaa». Poetry Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  26. Foundation, Poetry (2019 թ․ սեպտեմբերի 2). «Ruth Lilly Poetry Prize». Poetry Foundation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. «Yusef Komunyakaa - Poetry Society of America». www.poetrysociety.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  28. «Yusef Komunyakaa – Alumni» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  29. «Faculty». as.nyu.edu. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. Alexandra S. |nom1=Levine |titre=New York Today: Our State Poet, Yusef Komunyakaa |périodique=The New York Times |date=2017-04-24 |issn=0362-4331 |lire en ligne=https://www.nytimes.com/2017/04/24/nyregion/new-york-today-our-state-poet-yusef-komunyakaa.html |consulté le=2019-09-02 }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսեֆ Կոմունյակաա» հոդվածին։