Յուրիկ Բարսեղյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրիկ Բարսեղյան |
---|
Յուրիկ Զալիբեկի Բարսեղյան (ծնվել է 09.07.1936, Վարդենիս (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ), գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1996)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը (1963)։ 1968–2001 թվակնին աշխատել է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ գիտկենտրոն), 1974–1976 և 1982–1995 թվակններինին՝ նույն ինստիտուտի Մերձավանի փորձարարական հենակետի տնօրեն, 2001 թվականից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնում։ Կատարելագործել է այգեթաղի և այգեբացի մեքենայացման եղանակները, առաջարկել բերքատու մատերի էտի երկարության և բեռնվածության լավագույն սահմանները։ Մշակել է խաղողի տեղական և նորաստեղծ մի քանի սորտերի տարբերակված գյուղտեխնիկա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |