ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական առաքելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն, Հայաստանի դիվանագիտական առաքելությունն է Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ)։ Այն գտնվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ պաշտոնական հարաբերություններ է պահպանում 1992 թվականից։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանը հետամուտ է եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ եվրաատլանտյան կապերի սերտացմանը։ 2004 թվականին Հայաստանի կառավարությունը ստեղծեց դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում, որը գտնվում է Բրյուսելում[1]։ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը ստեղծվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա դյուրացման համար։ Հայաստանը Եվրատլանտյան գործընկերության խորհրդի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի անդամ է և ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր (ԱԳԳԾ)[2]։

Նախկին դեսպան Գագիկ Հովհաննիսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՆԱՏՕ-ի անդամների հետ[3]։

Դեսպան Արման Իսրայելյանը հայտարարել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն է ինտեգրումը եվրոպական կառույցներին և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը», և «Դաշինքի օգնությամբ իրականացվող բարեփոխումների վերջնական նպատակը հայկական բանակի համապատասխանեցնելն է ՆԱՏՕ-ի չափանիշներին»[4]։

Դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվականի հոկտեմբերին Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[5]։
  • 2022 թվականի մայիսին Արման Իսրայելյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NORTH ATLANTIC TREATY ORGANIZATION». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  2. «Permanent Mission of Armenia in NATO». nato.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  3. «Armenia to continue developing cooperation and partnership with NATO, Gagik Hovhannisyan says». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  4. «Armenia wants to maintain pace of development of relations with NATO». PanARMENIAN.Net. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  5. «Permanent Representative». nato.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  6. «Arman Israelyan appointed head of Armenia's Mission to NATO». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  7. «Armenia has new head of mission to NATO». news.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]