Նախիջևանի խաների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի խաների պալատ
کاخ خان نخجوان
Նախիջևանի խաների պալատը
Տեսակպալատ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Տեղագրություն
Ճարտարապետական ոճ

Արևելյան ճարտարապետություն

  • Նախիջևանի ճարտարապետական դպրոց
Հիմնադրված է18-րդ դար
Կարգավիճակթանգարան
Քարտեզ
Քարտեզ

Նախիջևանի խաների պալատ (պարս.՝ کاخ خان نخجوان), պատմական և ճարտարապետական հուշարձան Նախիջևանում, որը կառուցվել է 18-րդ դարում՝ Նախիջևան-Մարաղա ճարտարապետական դպրոցի ոճական առանձնահատկություններով։ Այն որպես Նախիջևանի խանության կառավարիչների նստավայր ծառայել է մինչև 20-րդ դարասկիզբ, ընդհուպ մինչև Ռուսական կայսրության տիրապետության պայմաններում։

Նախիջևանի խաների պալատը կառուցվել է 18-րդ դարի վերջին՝ Նախիջևանի խան Էհսենի հոր՝ Քելբանի խանի պատվերով[1]։ 1998 թվականից ի վեր այստեղ գործում է Նախիջևանի գորգերի թանգարանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է 18-րդ դարի վերջին՝ Քելբալի խանի հոր՝ Էհսեն խանի պատվերով՝ Նախիջևան-Մարաղա ճարտարապետական դպրոցի ոճական առանձնահատկություններով։ Այն ծառայել է որպես Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառի, ինչպես նաև Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթան գավառների տարածքների վրա ստեղծված Նախիջևանի խանության կառավարիչների տոհմական նստավայրը։ Ընդ որում, Նախիջևանի խաները և նրանց ժառանգներն ու ընտանիքի անդամներն այստեղ ապրել են մինչև 1920 թվականը (ընդհուպ մինչև Ռուսական կայսրության տիրապետության պայմաններում)։

Պալատն իրենից ներկայացնում է երկհարկանի շինություն։ Ժամանակին այն կազմված էր երկու հատվածներից։ Հարավային մասը նախատեսված էր վարչական գործերի և պատվավոր հյուրերի ընդունելության համար, իսկ հյուիսային մասը ծառայում էր որպես խանի ընտանիքի նստավայր և առանձնատուն։

Նախիջևանի խաների պալատը գրավել է ժամանակաշրջանի մի շարք նշանավոր ճանապարհորդների և բանագնացների ուշադրությունը։ Այն հիշատակվում է 19-րդ դարում Նախիջևան այցելած արևելագետների, բանագնացների և ռազմական գործիչների աշխատություններում, օրագրերում և հուշագրերում։ Խաների պալատի ամենահանրահայտ հիշատակություններից մեկը թվագրվում է 19-րդ դարի սկզբին, երբ շինությունը նկարագրվում է ռուսական բանակի մայոր Մատուշևիչի կողմից[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Naxçıvanın Xan sarayı» (ադրբեջաներեն). serqqapisi.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  2. 2,0 2,1 Средневековые исторические источники Востока и Запада(չաշխատող հղում)