Նարեկ («Մատյան ողբերգության»)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ
ՀեղինակԳրիգոր Նարեկացի
Լեզուհայերեն

«Նարեկ», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի տարածված անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս միջնադարում պոեմը հայտնի էր որպես «Նարեկ» և համարվել է «դեղ կենաց», որի օգնությամբ ձգտել են մաքրվել հոգով և ազատվել մեղքերից։ «Նարեկ»-ին վերագրել են բուժիչ զորություն, կարդացել հիվանդների ապաքինման համար, իսկ հեղինակի անունը սրբացրել ու «մեղավոր հոգիների» փրկության միջնորդ բարեխոս են համարել Աստծու մոտ։ Ժողովուրդը հավատացել է, որ դրանք ընթերցելով կարելի է փրկվել չար ոգիներից, փարատվել «ջերմատագնապ» ախտերից։ Ախտար. ժողովածուներում, ըստ այդմ, տեղ են գտել ցանկեր՝ «Զանազանութիւն Նարեկայ գրքոյն... թէ ամէն մէկ գլուխ ի՞նչ գործոյ ասել օգտակար է» բովանդակությամբ։

Պոեմը «Նարեկացի Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ...» տիտղոսաթերթով տպագրվել է Կոստանդնուպոլսում 1755 թվականին (Հովհաննես Աստվածատրյանի տպագրված 576 էջ, 8օ, 16,8 x 11,2 սմ), 1763 թվականին (նույն տպ., 640 էջ, 8օ, 16,7 x 11,9 սմ), 1802 թվականին և 1812 թվականին (Պողոս Հովհաննիսյանի տպագիր), 1821 թվականին ( Մայր Աստվածածնի տպագիր), 1826 թվականին, 1829 թվականին, 1832 թվականին, 1835 թվականին և 1839 թվականին (Արապյան տպագիր ), «Նարեկ աշխարհաբար» վերնագրով՝ 1902 թվականին (փոխադրված ՝ Միսաք Գոչունյանի, ԿՊ, Գ. Գայսերյանի տպագիր), Վենետիկում (Սուրբ Ղազարի տպագիր)՝ 1801 թվականին, 1827 թվականին և 1859 թվականին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։