Նեդելյա Պետկովա
Նեդելյա Պետկովա բուլղար․՝ Неделя Петкова | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1826[1] |
Ծննդավայր | Սոպոտ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | հունվարի 1, 1894[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Մասնագիտություն | դպրոցի ուսուցիչ |
Երեխաներ | Stanislava Karaivanova? և Q12290265? |
Ստորագրություն | |
Nedelya Petkova Վիքիպահեստում |
Նեդելյա Պետկովա (բուլղար․՝ Неделя Петкова Караиванова, օգոստոսի 13, 1826[1], Սոպոտ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - հունվարի 1, 1894[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի հեղափոխական և մանկավարժ, Բուլղարիայի և Մակեդոնիայի կրթության առաջամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեդելյա Պետկովա ծնվել է 1826 թվականի օգոստոսի 13-ին Սոպոտ քաղաքում։ 19 տարեկանում ամուսնացել է հեղափոխական Վասիլ Լևսկու ազգականի՝ առևտրական Պետկո Կարաիվանովի հետ, որն ավելի ուշ մահացել է խոլերայից։ Նայդեն Գերովի առաջարկությամբ դարձել է ուսուցիչ Սոֆիայի աղջիկների նորաբաց դպրոցում (1858-1861), որտեղ աշխատում էր Սավոյ Ֆիլարետովի հետ։ Հետագայում շարունակել է դասավանդել երեխաներին, աշխատել է որպես ուսուցիչ Սամոկովում (1862-1864), Կյուստենդիլում (1864-1865), Պրիլեպում (1865-1866), Օխրիդում (1868-1869), Վելեսում (1870-1871)։
Պրիլեպում 1865 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է ուսուցչուհի աղջիկների դպրոցում, իսկ դպրոցը տեղակայվել է եկեղեցու հարևանությամբ գտնվող առևտրական տանը։ Առաջին անգամ քաղաքում կազմակերպել է Սուրբ Կյուրեղ և Մեֆոդիայի օրվա տոնակատարությունը[2]։
Վելեսում միացել է տեղի հեղափոխական կոմիտեին։ Ռազլովի ապստամբության առաջնորդ Դիմիտար Բերովսկին հանձնարարել է Պետկովային և նրա դստերը, նաև ուսուցիչ Ստանիսլավա Կարայվանովային, ստեղծել ապագա ապստամբության դրոշը։ Պաստառը եղել է կարմիր, որի վրա պատկերված է եղել դեղին առյուծ։ Վահանակի վրա գրված են եղել «Македония» և «Станете да ви освободя» գրությունները։ Ապստամբությունից անմիջապես առաջ դրանք բացահայտվել են, բայց հաջողվել է ստեղծված դրոշը փոխանցել հեղափոխականներին, և հենց այդ դրոշի ներքո տեղի է ունեցել ընդվզումը։
Ապստամբության նախապատրաստմանն իր մասնակցությունը բացահայտելուց հետո արտաքսվել է քաղաքից, և Զոգրաֆի վանքի աջակցությամբ ուղարկվել է Սալոնիկի ուսուցչուհի աշխատելու[3]։ Հունաստանում մասնակցել է օսմաններից անկախության համար տեղի բնակչության պայքարին, ստեղծել է կանանց և բարեգործական ընկերություններ, օգնել է բուլղարացի աղջիկներին Ռուսաստան սովորելու համար, այդ պատճառով տեղափոխվել է Մոսկվա[4]։
Բուլղարիայի ազատագրումից հետո՝ 1878 թվականից, ապրել է Կուստենդիլում, իսկ 1879 թվականին՝ տեղափոխվել Սոֆիա։ 1883 թվականին տեղափոխվել է Ռակիտովո՝ շարունակելով աշխատել որպես ուսուցիչ։
Մահացել է Սոֆիայում 1894 թվականի հունվարի 1-ին։
Անտարկտիկայի Լիվինգսթոն կղզում գտնվող Բաբա Նեդելյա հրվանդանը անվանակոչվել է Պետկովայի անունով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ «Коя е Неделя Петкова». nu-sopot.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Салгънджиев, С. Лични дела и спомени по възраждането на солунските и серски българи или 12-годишна жестока неравна борба с гръцката пропаганда. Пловдив, 1906, с. 39, 45 сл.
- ↑ Bulgarian historical review. — Publishing House of the Bulgarian Academy of Sciences, 1977. — 546 с.
- ↑ SCAR Composite Gazetteer of Antarctica: Nedelya Point.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեդելյա Պետկովա» հոդվածին։ |