Ներսես Ունանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ունանյան
Ծնվել էօգոստոսի 1, 1924(1924-08-01)[1][2][3]
ԾննդավայրՍամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[4]
Մահացել էդեկտեմբերի 18, 1957(1957-12-18)[1][3] (33 տարեկան)
Վախճանի վայրըՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ[3]
Ազգությունհայ
ԿրթությունՀանրապետական համալսարան[4]
Ստեղծագործություն(ներ)Հայոց ցեղասպանության հուշարձան
Ժանրխեցեգործություն
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
 Nerses Ounanian Վիքիպահեստում

Ներսես Ունանյան (օգոստոսի 1, 1924(1924-08-01)[1][2][3], Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[4] - դեկտեմբերի 18, 1957(1957-12-18)[1][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), սփյուռքահայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հունաստանում 1920 թվականին։ 1928 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ուրուգվայ։ Ավարտել է Մոնտեվիդեոյի համալսարանի Պլաստիկ արվեստների դպրոցը։ Երկու տարի սովորելուց հետո մասնակցել է Ազգային սալոնի մրցույթին և «Մերկ կինը» քանդակի համար արժանացել հատուկ մրցանակի, իսկ 1942 թվականին՝ օտարերկրացիների համար սահմանված ոսկե մեդալի։ Նույն մեդալին Ունանյանն արժանացել է 1944 թվականին՝ «Մտորում», 1948 թվականին՝ Խաչից իջեցնելը», 1949 թվականին՝ «Մայրություն», 1950 թվականին՝ «Կյանքի դեզինտեգրացիա» հարթաքանդակների համար։
1949 թվականին կատարել է 16 նկարազարդում բանաստեղծ Է․ Պինտոյի գրքի համար։

Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակի «Արծիվ» քանդակը

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան նվիրված հայոց ցեղասպանությանը, Մոնտեվիդեո, քանդակագործ` Ներսես Ունանյան

1950 թվականին կազմակերպել է առաջին անհատական ցուցահանդեսը՝ ներկայացնելով տարբեր ժանրերի մոտ 70 աշխատանք (քանդակներ քարից, գիպսից, թրծակավից, փորագրանկարներ, գծանկարներ)[5]։ Ունանյանը հետևել է տարբեր ուղղությունների։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված «Հանուն մշակույթի խաղաղության» միջազգային տարվա շրջանակներում ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ուրուգվայի Հայկական գործակալության կողմից կազմակերպվեց Ունանյանի 30 աշխատանքների ցուցադրությունը Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի սրահում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի ազգային թանգարան — 1911.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 National Library of Uruguay — 1815.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 250.
  5. Ներսես Ունանյանի աշխատանքները
  6. Ներսես Ունանյանի ստեղծագործությունները (1920-57)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Ունանյան» հոդվածին։