Նիկիտա Մուրավյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ
Муравьев Никита Михайлович
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30 (օգոստոսի 10), 1795 կամ սեպտեմբերի 9, 1795(1795-09-09)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10 (22), 1843 (47 տարեկան) կամ ապրիլի 28, 1843(1843-04-28)[1] (47 տարեկան)
Մահվան վայրԻրկուտսկի նահանգ
ՔաղաքացիությունՌուսաստան
ԱզգությունՌուս
ԿրոնՔրիստոնեա
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Մասնագիտությունդեկաբրիստ
ԱմուսինAlexandra Muravieva?
Ծնողներհայր՝ Mikhail Muravyov?, մայր՝ Yekaterina Muravyova?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՓրկության միություն և Բարգավաճման միություն
ԵրեխաներSofiya Muravyova?
 Nikita Mikhailovich Muraviev Վիքիպահեստում

Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ (հուլիսի 30 (օգոստոսի 10), 1795 կամ սեպտեմբերի 9, 1795(1795-09-09)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10 (22), 1843 կամ ապրիլի 28, 1843(1843-04-28)[1], Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ[2]), դեկաբրիստ, գվարդիայի կապիտան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Մուրավյովը դեկաբրիստների «Փրկության միության» (1816) կազմակերպիչներից էր։ 1820թվականին «Բարօրության միությունում» հանդես է եկել Ռուսաստանում հանրապետական կառավարման օգտին։ 1821 թվականից դեկաբրիստների Հյուսիսային միության ղեկավարն էր։ Միաժամանակ ընտրվել է դեկաբրիստների Հարավային ընկերության դիրեկտորիայի անդամ։ Կազմել է ապագա ռուսական պետության սահմանադրության նախագիծ, ապացուցել բռնապետության դեմ ապստամբության անհրաժեշտությունը։ 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը չի մասնակցել՝ գյուղում լինելու պատճառով, սակայն ձերբակալվել է (1825 թվականի դեկտեմբերին) և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ Դատպարտվել է սկզբում գնդակահարության, որը փոխարինվել է 20 տարվա տաժանակրությամբ (Սիբիր, Ներչինսկի հանքեր)։ 1835 թվականին փոխադրվել է Իրկուտսկի նահանգ (որտեղ և մահացել է)։ Հայտնի է որպես պատմաբան, քննադատել է Կարամզինի «Ռուսական պետության պատմություն»-ը, գրել ռազմական պատմության վերաբերյալ աշխատություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96