Նիկոլայ Նիկոլաևիչ Բլոխին (ռուս.՝ Никола́й Никола́евич Блохи́н, ապրիլի 21 (մայիսին 4), 1912, Նիժնի Նովգորոդի նահանգ, Լուկոյանով - մայիսի 161993, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային վիրաբույժ, ուռուցքաբան։
ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1960 թ.) և պրեզիդենտ (1960–1968 թթ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1972 թ.), ԽՍՀՄ անդամ 1948 թվականից։ 1934 թվականին ավարտել է Գորկու բժշկական ինստիտուտը, 1947 թվականից՝ նույն Նիկոլայ Նիկոլաևիչ Բլոխին Ալեքսանդր Բլոկ ինստիտուտի պրոֆեսոր։ Բլոխինը 1952 թվականից ԽՍՀՄ ԲԳԱ փորձարարական և կլինիկական ուռուցքաբանության ինստուտի տնօրենն է[1]։ Նրա աշխատանքները նվիրված են ուռուցքաբանության, ռազմադաշտային, պլաստիկական և վերականգնող վիրաբուժության, վնասվածքաբանության և առողջապահության կազմակերպման հարցերին[2]։ 1966 թվականից Բլոխին Միջազգային հակաքաղցկեղային միության պրեզիդենտն է։ ԽՍՀՄ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[3]։
↑Блохин Николай Николаевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 454)։