Նիկոլայ Գրիգորյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1960(1960-09-24)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԿամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Նիկոլայ Ավետիքի Գրիգորյան (սեպտեմբերի 24, 1960, Կամո (այժմ՝ Գավառ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1983

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19831984-1993 թվականներին աշխատել է Ապարանի բուժմիավորումում և Երևանի 7-րդ ստոմատոլոզիական պոլիկլինիկայում։ 1993-1995 թվականներին ծառայել է 5-րդ կամավորական բրիգադում։ 1993-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Կուբաթլուի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի հակաշոկային կետի, Մաղավուզի, Մեծշենի, Մատաղիսի ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։