Նիկոլայ Ռուկավիշնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ռուկավիշնիկով
Николай Рукавишников
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1932(1932-09-18)[1][2]
ԾննդավայրՏոմսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[3][2] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՕստանկինյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱզգային հետազոտական միջուկային համալսարան (1957)
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց և ֆիզիկոս
ԱշխատավայրԷներգիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Nikolay Rukavishnikov Վիքիպահեստում

Նիկոլայ Նիկոլաևիչ Ռուկավիշնիկով (ռուս.՝ Николай Николаевич Рукавишников, սեպտեմբերի 18, 1932(1932-09-18)[1][2], Տոմսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[3][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1971 և 1974), Բուլղարիայի ժողովրդավարական հանրապետության հերոս (1979

Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը (1957)։ Տիեզերտգնացների ջոկատում է ընդգրկվել է 1967 թվականին։ 1971 թվականի ապրիլի 23—25-ը, Վլադիմիր Շատալովի և Ալեքսեյ Ելիսեևի հետ, որպես հետազոտող ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով։ Ապրիլի 24-ին տիեզերանավը կցվել է տիեզերքում գտնվող «Սալյուտ» գիտակայանին, և համատեղ թռիչքը տևել է 5 ժ 30 ր։ 1974 թվականի դեկտեմբերի 2—8-ը Անատոլի Ֆիլիպչենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ 1979 թվականի ապրիլի 10—12-ը, բուլղարացի տիեզերագնաց-օդաչու Գեորգի Իվանովի հետ, որպես հրամանատար, Ռուկավիշնիկովը երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-33» տիեզերանավով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռուկավիշնիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 16