Նորերից մեկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորերից մեկը
Տեսակպատմվածք
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
Երկիր Հայաստան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Գործ» ամսագիր
Թվային տարբերակtert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/shirvanzade_erker4_1959.pdf

Նորերից մեկը, Շիրվանզադեի՝ հասարակության վերափոխմանը նվիրված պատմվածքներից է, որը հրատարակվել է 1884 թվականին։

Տպագրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիվանզադեի «Նորերից մեկը» պատմվածքը առաջին անգամ տպագրվել է 1884 թվականին «Գործ» հանդեսի 1-ին համարում՝ «Երևում են» խորագրով։ Հետագայում հեղինակը լրջորեն վերամշակել է պատմվածքը և լույս ընծայել չորսհատորյակի 2-րդ հատորում՝ 1903 թվականին վերանվանելով «Նորերից մեկը»[1]։

Մտավորականության և հասարակության շիրվանզադեական ընկալումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրվանզադեն, հասարակության վերափոխման մեջ կարևորելով անհատի խնդիրը, մտավորականին է համարում առաջընթացի կրող անհատը։ Բայց իրականության մեջ առաջադիմության այդպիսի նվիրյալներ տեսանելի չեն։ Մտավորականի մի տեսակը ստիպված է լինում հարմարվել, կեղծել, դառնալ կապիտալի կցորդ՝ գոյությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Մտավորականության երկրորդ տեսակը չի ենթարկվում այդ պարտադանքներին, բայց այնքան ուժեղ չէ, որ ներգործուն ազդեցություն ունենա հասարակական առաջընթացի վրա։ Եվ այդպես նա դուրս է մնում կյանքի շարժումից, դառնում ավելորդ։ Շիրվանզադեն առաջիններից մեկը եղավ, որ անդրադարձավ արևմտյան և հատկապես ռուս գրականության մեջ տարածված «ավելորդ մարդու» կերպարին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի հերոսը երիտասարդ Քամալյանն է, ով ավարտել է գիմնազիան և նվիրվել ինքնակրթությանը։ նա շարունակ մտածում է կյանքի նպատակի մասին, որը մարդկային կյանքի հենարանն է։ Նա գրում է հիշատակարան, որը տանջում է նրան, հիշեցնում նրան իր պախարակելի անցյալը։ Նա հիմա է հասկանում մոր խոսքերը, երբ խրատում էր որդուն, որ խնայի իրեն։ Նա անդադար շրջում է սենյակում, վերլուծում իր անցած կյանքը՝ ափսոսալով իր ապրած օրերը։ Նա հիմա 25 տարեկան է, և 25 անիմաստ տարիներ նա վատնել է անկանոն ընթերցանության վրա՝ մտածելով, որ այն կրթվելու լավագույն տարբերակն է։ Բայց հիմա նա իրեն ոչինչ է զգում, որը այլևս չի կարողանում ապրել իր կյանքով, իսկ դրա մեղավորը այն երեսուն թերթից բաղկացած ձեռատետրն է։ Նա հարբում է, քանի որ դատարկության զգացումը տիրել է իրեն։ Նա կատաղած խառնում է հանգած կրակը և ձեռատետրը գցում կրակի մեջ, հետո՝ սեղանի մյուս գրքերը։ Քիչ հետո, հասկանալով արածի լրջությունը, գոռում է անզորությունից։ Հաջորդ օրը նա հիվանդանում է[3]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քամալյան - գրող, հասարակական գործիչ
  • Քեթևան - տան տերը[3]

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում Շիրվանզադեն բարձրացնում է մտավորական մարդու կյանքի խնդիրները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նորերից մեկը
  1. Թամրազյան, Հրանտ (1978). Շիրվանզադե (Կյանքը և գործը). Երևան: ԵՊՀ հրատ. էջեր 130:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականություն. Երևան: ԵՊՀ հրատ. էջեր 92-93:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. 3,0 3,1 3,2 «Նորերից մեկը» (PDF).