Նուրի Բայրամով
Նուրի Բայրամով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1933 |
Ծննդավայր | Մերվի շրջան, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1993 |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկագիր |
Լեզու | թուրքմեներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Թուրքմենստան |
Կրթություն | Թուրքմենստանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Նուրի Բայրամով Վիքիքաղվածքում |
Նուրի Բայրամով (թուրքմ.՝ Nury Baýramow, հունվարի 30, 1933, Մերվի շրջան, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1993), թուրքմեն բանաստեղծ, գրող։ Բանասիրական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուրի Բայրամովը ծնվել է հովվի ընտանիքում։ Աուլում եղել է տարրական դասարանների ուսուցիչ։ 1957 թվականին ավարտել է Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957 թվականից եղել է «Мыдам тайяр» հանրապետական պիոներական թերթի գրականության և արվեստի խմբագրության բաժնի վարիչը, 1964 թվականից՝ Թուրքմենստանի ԽՍՀ Հրատարակչության պետական կոմիտեի գլխավոր խմբագիր։ 1965 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1966 թվականից եղել է «Мыдам тайяр» թերթի և «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1969 թվականից ղեկավարել է «Թուրքմենստան» հրատարակչության խմբագրությունը։
Տագրվել է 1948 թվականից։ Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների («Սպասիր ինձ», «Որդիական տուրք», «Հայրենիքի սահմանները», «Հրաշք անապատում»), պատմվածքների, ակնարկների, կարճ պատմվածքների[1]։ Երեխաների համար գրած բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1958 թվականին։ Հետագա տարիներին հանդես է եկել շուրջ 2 տասնյակ չափածո և արձակ գրքերով, որոնցից մի քանիսը լույս են տեսել ռուսերեն, մոլդավերեն, տաջիկերեն։ Թուրքմեներեն է թարգմանել է Ալեքսանդր Պուշկինին, Միխայիլ Լերմոնտովին[2]։
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրքմենստանի Լենինյան կոմերիտմիության մրցույթի դափնեկիր
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխաբադում Բայրամովի անունով փողոց կա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Электронные каталоги Российской национальной библиотеки». www.nlr.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Արևը միշտ մեզ հետ է, Պատմվածքներ, Դպրոցական միջին և բարձր տարիքի համար։ Երևան, Սովետական գրող, 1981։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Байрамов, Нуры». ЦентрАзия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- Հունվարի 30 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- 1993 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրքմեն գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Թուրքմեն բանաստեղծներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով