Շահրիար (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շահրիար
պարս.՝ شهريار
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
ՇահրեստանՇահրիար
ԲԾՄ1159 մետր
Բնակչություն309 607 մարդ (2016)[1][2]
Շահրիար (Իրան) (Իրան)##
Շահրիար (Իրան) (Իրան)

Շահրիար (պարս.՝ شهريار), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում, Թեհրան քաղաքից մոտ 12 կմ դեպի արևմուտք։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 309 607 մարդ (2016)[1][2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 309 607 մարդ, որոնք կազմում էին 97 570 տնտեսություն[3]։ Շահրիարը Թեհրան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է` Թեհրանից և Իսլամշեհրից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 32 459[5] 40 058[5] 189 120[6] 249 473[7] 309 607[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին, երբ ձևավորվել է Շահրիարը որպես վարչական միավոր, վերջինիս բնակչությունը կազմել է ընդամենը 5000 մարդ։

2020 թվականի հունվարի 8-ին քաղաքից ոչ հեռու կործանվել է Ուկրաինական միջազգային ավիաուղիների Բոինգ 737 ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 167 ուղևորները և 9 անձնակազմի անդամները[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Tehran» (անգլերեն).
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. Ranter, Harro. «ASN Aircraft accident Boeing 737-8KV (WL) UR-PSR Sabashahr». aviation-safety.net (անգլերեն). Վերցված է 2020 թ. հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրիար (Իրան)» հոդվածին։