Շիրազ Մարգարյան
Շիրազ Մարգարյան Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան | |
---|---|
Ծննդավայր | Քարաշեն, Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ծնողներ | Ալեքսանդր Մարգարյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ նախագահի մրցանակ (2002) |
Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան (ապրիլի 14, 1947, Քարաշեն, Գորիսի շրջան), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, բանասիրական գիությունների դոկտոր Ալեքսանդր Մարգարյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և 1974 թվականին ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան «Միջուկների քիմիական բևեռացման քանակական ուսումնասիրություն» թեմայով։ Դոկտորական դիսերտացիայի թեման եղել է «Սուլֆոքսիդների, սուլֆիդների, եթերների և ամինների միջմոլեկուլային փոխազդեցուրյունները և ռեակցիաներ» աշխատությունը։ Որպես գիտական աշխատող ու հրավիրված պրոֆեսոր եղել է Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում (1991), Բոլոնիայի համալսարանի Ջ. Չամիչյանի անվանքիմիական ինստիտուտում (1998, 2000, 2003), ԱՄՆ Հյուսիս-արևմտյան համալսարանում (1999, 2004 ), Մյունստերի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ (1998), Ռեգենսբուրգի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ (2006), Բոխումի համալսարան, Գերմանիա (2010), Սաարլանդի համալսարան (2010)։
Հեղինակ է ավելի քան 100 գիտական հրապարակումների[1]։ Եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչը[2]։
Բնական գիտությունների զարգացման բնագավառում «Բջջային թաղանթների տեղափոխիչ և ֆերմենտային ակտիվությունն ու նրանց փոխազդեցությունում ծծումբ պարունակող օրգանական միացությունների հետ» գիտական հոդվածների շարքի համար (համահեղինակներ Կարինե Բաղրամյան, Արմեն Թռչունյան) 2002 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի[3][4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շիրազ Մարգարյան». presidentprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՇԻՐԱԶ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՂԻՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Էջ:Armenia Encyclopedia.djvu/1065 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Fund, Hayastan All Armenian. «2002 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ». himnadram.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Մրցանակակիրներ». presidentprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիրազ Մարգարյան Արխիվացված 2019-05-07 Wayback Machine