Շիրակի երկրագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի երկրագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԳյումրի, Հայաստան
Մասն էԱրգելոց «Կումայրի»
ՀասցեՄյասնիկյան փող. 118[1]
Հիմնադրվել էհուլիսի 5, 1930

Շիրակի երկրագիտական թանգարան, երկրագիտական թանգարան Գյումրիում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմսովետի 1930 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ։ Ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ։ Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։ Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր և այլն։ Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի - Ալեքսանդրապոլ - Լենինականի և Շիրակի հարթավայրի բնակիչների կենցաղին և արհեստներին։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի հարթավայրի Քեթի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Տիրաշեն, Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում կատարված պեղումները (1970 թվականից) զգալիորեն հարստացրել են Լենինականի երկրագիտական թանգարանի նյութերը։ 1977 թվականի վերջին թանգարանում կար 2000-ից ավելի հնագիտական ցուցանմուշ։ Թանգարանի գեղանկարչական բաժնում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 150 կտավ, որոնց շարքում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Աղաջանյանի, Գաբրիել Գյուրջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Հրաչյա Ռուխկյանի, Հ. Անանիկյանի և այլ նկարիչների գործեր։ Թանգարանն ունի նաև հնագույն դրամների հարուստ հավաքածու (5000-ից ավելի)՝ հայկական, իրանական, ռուսական, թուրքական, հունական դրամների հազվագյուտ նմուշներով։

2013 թվականի դրությամբ թանգարանը գտնվում է Գյումրու գեղարվեստի ուսումնարանին հարակից, մասնակի վերանորոգված վթարային փոքրիկ շենքում։ Չկան պայմաններ ողջ նմուշները ցուցադրվելու համար։ Գյումրու ավագանին Հայաստանի վարչապետին դիմել է հայցով, որ թանգարանին տրամադրվի «Գյուլբենկյան» վիրաբուժական հիվանդանոցի ազատ շենքը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Երկրագիտական թանգարանի շենքային խնդիրները». Վերցված է 2013 Հուլիսի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 553