Ոսկան Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ոսկան Ոսկանյան
Ծնվել է1906[1]
ԾննդավայրՄեսրոպավան, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 12, 1944(1944-11-12)[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1933)
Մասնագիտությունինժեներ-էլեկտրիկ և պետական գործիչ
ԱշխատավայրՍվետլանա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ

Ոսկան Աղաբեկի Ոսկանյան (1906[1], Մեսրոպավան, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 12, 1944(1944-11-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-էլեկտրամեխանիկ, քաղաքական գործիչ։

Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (19331927 թվականից աշխատել է Լենինգրադի «Սվետլանա» գործարանում, 1936 թվականից՝ տնօրեն։ 1942 թվականին նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության ժողկոմի տեղակալ, ղեկավարել է պաշարված Լենինգրադի (1941—1944) էլեկտրաարդյունաբերությունը, ապահովել է ռազմապաշտպանական արտադրանքի թողարկումն ու մատակարարումը։ ԽՄԿԿ անդամ (1931

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 626.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 626