Jump to content

Չեկան (զինատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհական չեկան
Բալտա տիպի ռուսական չեկան (ներքևից երրորդը)

Չեկան, փոքր մարտական կացին, որի գլխիկի հակառակ կողմում կա փոքր մուրճիկ (ինչպես Լեհաստանում)։ Դրա արշիշե բռնակի վրա լինում է սանի նշան[1]։

Հենց այդ մուրճիկի բութ մասից և ոչ թե շեղբի սայրից է այն ստացել իր անունը։ Հնագետ և զինագործաբան Ա. ն. Քյարփինջնիկովը այսպես է նկարագրում չեկանը՝ «Հատուկ մարտականներին են վերաբերվում առաջին հերթին այն չեկանները՝ կացինները, որոնց գլխիկի հակառակ կողմում կա փոքրիկ մուրճիկ»։ Դա վերաբերում է մարտական մուրճերին կամ մուլաթներին, որոնք հաճախ ոչ այնքան զենք են,որքան զորապետների նշան։ Ռուսաստանում նման կացինները կոչվում էին топорок կամ топорец՝ դրա մեծության և քաղաքացիական բնակչությունում շատ օգտագործման համար։ Սլավոնական ժողովուրդների շրջանում օգտագործվում էր նաև բալտա կամ բելտա արևելյան անվանումները[2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման կացինները (սագարիսներ) սկյութների սպառազինության մեջ եղել են դեռևս մ․թ․ա․ 6-րդ դարում, իսկ ավելի ուշ օգտագործել են սարմատո-ալանյան ցեղերը, ինչպես նաև պրաբոլգարներն ու խազարները Մերձսևծովյան տարածաշրջանում։ 8-9-րդ դարերում դրանք տարածում են ստացել արևմուտքում, ընդհուպ մինչև Հունգարիա, Չեխիա և Ռումինիա։ Քոչվորների միջոցով դրանք հայտնվել են նաև Ռուսաստանում, որտեղ ունեցել են մեծ տարածում (13-րդ դարում կազմել են եկրի բոլոր կացինների մոտ 17%-ը)։ Այնտեղից դրանք ներթափանցել Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպա, ընդհուպ մինչև Իսպանիա։ Չեկանները օգտագործվել են նաև Վոլգյան Բուլղարիայում։

Այս կացինները հաճախ են եղել ստատիկ առարկաներ, ուստի դրանք միմյանցից տարբերվել են արտադրության և մշակության որակներով։ Ամեհայտնի չեկանը դա Անդրեյ Բոբոլյուբսկուն պատկանող կացնիկն է։ Այն վերագրվում է նրան քանի որ չեկանի վրա փորագրված է «A» տառը, չնայած նրան որ այն թվագրվում է 11-րդ դարի առաջին կեսով։ Այն զարդարված է թանաքով, արծաթով և ոսկով։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կացնիկի տեսակներ՝

  • Դեպի առաջ ուղված, եռանկյունաձև և ծայրը թեքված շեղբով
  • Նեղ և դեպի ներքև թեթևակի կորությամբ
  • Սայրը այնքան թեքված ներքև, որ գլխի վերին մասը հիշեցնում է մանգաղի սայր։ Այսպես են եղել հիմնականում թուրքական և այլ արևելան ժեղովուրդների կացնիկները (դա նաև վերաբերվում է կացնիկի մյուս տեսակին)[6]։
  • Կիսաշրջանաձև, երբ նախորդի՝ եռանկյունաձևի փոխարեն առկա է կլորացում։
  • Մանգաղաձև, այսինքն դեպի առաջ կորությունով։

Սվինի ձևով մուրճիկ, կլոր կամ քառակուսի կտրվածքով։ Երբեմն մուրճի փոխարեն մանգաղ է կամ փոքր կացնիկ։ Կացնիկներն աչքի էին ընկնում փոքր չափերով և ունեին բացառապես մարտական կիրառություն։ Միջինում ընդհանուր երկարությունը կազմել է 12,5-19 սանտիմետր (առանց մուրճիկի՝ 8-15 սանտիմետր), բերանի լայնությունը՝ 3-6 սանտիմետր, տրամագիծը՝ 1,8-2,7 սանտիմետր, քաշը՝ 200-340 գրամ։

Նման միջնադարյան չեկաններ կամ կացնիկներ եղել են նաև ավելի ուշ ժամանակաշրրջաններում։ Դրանք այսպես կոչված ամերիկական չեկաններն են (դրանց կցված էին սեպեր և կեռիկներ) և ժամանակակից հրդեհաշիջման կացնիկ-չեկաններն են բրիչներով և բագորներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чекан // Толковый словарь Ефремовой.
  2. Квасневич В. Лексикон холодного и метательного оружия / Пер. с польск. — СПб.: ООО «Издательство „Атлант“», 2012. — С. 16. — ISBN 978-5-98655-042-8.
  3. Стоун Дж. К. Большая энциклопедия оружия и доспехов. Оружие и доспехи всех времён и народов. — М.: Астрель, АСТ, 2008. — С. 47. — ISBN 978-5-17-052742-7, ISBN 978-5-271-21108-9, ISBN 978-5-17-052752-6, ISBN 978-5-271-21109-6, ISBN 0-486-40726-8 (англ.).
  4. Чекан // Этимологический словарь Фасмера.
  5. В русскоязычных источниках нет единого мнения о применении названий «чекан» и «клевец». В литературе, в том числе и археологической, они часто равнозначно применяются для обозначения клевцов, как древних, так и средневековых. Древнейшие бронзовые ещё называют алебардами. Есть даже необоснованная идея называть прямые клевцы чеканами, а изогнутые — клевцами (Грязнов М. П., 1956).
  6. Попенко В. Н. Холодное оружие. Энциклопедический словарь. — М.: Богучар, 1996. — 479 с. — С. 36. — ISBN S-88276-023X

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Квасневич В. Лексикон холодного и метательного оружия / Пер. с польск. — СПб.: ООО «Издательство „Атлант“», 2012. — С. 124, 125, 134, 135, 224, 225. — ISBN 978-5-98655-042-8.
  • Кирпичников А. Н. Древнерусское оружие. Вып. 2. Копья, сулицы, боевые топоры, булавы, кистени IX—XIII вв. // Археология СССР. Свод археологических источников. — М. — : Наука, 1966. Вып. Е1-36.
  • «Чекан, холодное оружие». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Чекан // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.