Պաուլ Կրեչմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Կրեչմեր
գերմ.՝ Paul Kretschmer
Ծնվել էմայիսի 2, 1866(1866-05-02)[1][2][3]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էմարտի 9, 1956(1956-03-09)[1][2] (89 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան, հայագետ, համալսարանի դասախոս և դասական բանասեր
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Մարբուրգի համալսարան
Գործունեության ոլորտհունարեն[5]
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Hellenic Folklore Society?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5][6]
 Paul Kretschmer Վիքիպահեստում

Պաուլ Կրեչմեր (գերմ.՝ Paul Kretschmer, մայիսի 2, 1866(1866-05-02)[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - մարտի 9, 1956(1956-03-09)[1][2], Վիեննա, Ավստրիա[4]), գերմանացի լեզվաբան։ Եղել է հին հունարենի, ինչպես նաև էտրուսկերենի մասնագետ։

Սովորել է Բեռլինում, Հերման Դիլսի մոտ։ 1897—1899 թվականներին եղել է Մարբուրի համալսարանի համեմատական լեզվաբանության արտահաստիքային պրոֆեսոր, ապա մինչ 1936 թվականը՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։

Մեծ կարևորություն է ունեցել Կրեչմերի «Հունարենի պատմության ներածություն» գիրքը (գերմ.՝ Einleitung in die Geschichte der griechischen Sprache, 1896), որում առաջին անգամ խորությամբ ուսումնասիրված էր Միջերկրածովի մինչհունարեն եղած լեզվական ենթաշերտը։ Կրեչմերի ի այլ կարևոր աշխատանքերից են՝ «Հնդագերմանական շեշտի և տոնի ուսումնասիրություն» (գերմ.՝ Indogermanische Accent- und Lautstudien, 1891), «Հունական սափորների գրություններ» (գերմ.՝ Die griechische Vaseninschriften, 1894), «Օրնավասոյի գրառումներ և լիգուրերեն» (գերմ.՝ Die Inschriften von Ornavasso und die ligurische Sprache, 19021917 թվականին Կրեչմերի ը պատրաստեց «Հունական ժողովրդական հեքիաթներ» գիրքը (գերմ.՝ Griechische Volksmärchen

Կրեչմերի ը մեծ ջանքեր է ներդրել Հայասա երկրի ուսումնասիրման գործին։ 1933 թվականին Վիեննայի գիտությունների ակադեմիան հրատարակեց Կրեչմերի ի «Հայերի Հայկ ազգային անունը» (գերմ.՝ Der nationale Name der Armenier Haik), որում նա եզրահանգում է, որ «Բողազքյոյի արխիվում կիրառված Հայասա անվանումը նշանակում է «Հայաստան»[7][8]։

Մահացել է Վիեննայում 1956 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marburger Professorenkatalog — 2016.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118888455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. E. Kretscmer «Der nationale Name der Armenier Haik». Anzeiger der Akad der Wiss in Wien, phil-hist Klasse, 1932 N 1-7, ЖН 1933, N 7-8
  8. Линецкий А.В., Двуреченских В.А., Гаспарян М.Ю., Родина Е.Ю., Делба В.В., Акимов П.А., Давыдов А.В., Жосану П.А., Еропкина Е.Г., Непочатой Д.А. Оценка историко-культурного наследия Армении. — Москва: Тровант, 2010. — С. 218. — 744 с

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Leumann, M. (1956). «Paul Kretschmer 2.5.1866—9.3.1956». Glotta. 35 (3./4. H.): 161–171. JSTOR 40265722.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Կրեչմեր» հոդվածին։