Jump to content

Պատմություն Մարիանե կուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմություն Մարիանե կուսին

«Պատմություն Մարիանե կուսին», Մարիամ Աստվածածնի մասին վկայաբանական երկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1766 թվականին Կոստանդնուպոլսում՝ Հովհաննեսի և Հակոբի տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Գրգուկ վկայաբանութիւն սրբոյն Մարիանէ կուսի...» (128 էջ, 8օ, 7,2 x 5,5 սմ)։

Վերահրատարակվել է 1789 թվականին Մադրասում՝ Հարություն Շմավոնյան Շիրազեցու տպարանում (53 էջ, 8օ, 10,5 x 7 սմ)։ Տպագրվել է նաև առանց տպագրության վայրի, թվականի և տպարանի հիշատակության (48 էջ, 8օ, 11,5 x 7 սմ)։ Ըստ տպագրական առանձնահատկությունների՝ Կոստանդնուպոլսի հրատարակությունն է։

Լույս է տեսել նաև 1827 թվականին (Կոստանդնուպոլիս, Արապյան տպարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։