1764 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոսպիտալային դպրոցը և 9 տարի աշխատել որպես զինվորական բժիշկ, 1773 թվականին զորացրվել է, տեղափոխվել Մոսկվա, աշխատել է Լազարյան ճեմարանում։ 1789 թվականին գրել է «Բժշկարան համառոտ» աշխատությունը (հրատարակվել է 1793 թվականին, Նոր Նախիջևան)։ Գիրքը բաղկացած է բժշկարանից և լատիներեն-հայերեն բժշկական տերմինների բառարանից։ Առաջնակարգ տեղ է տրված հայկական բնաշխարհի դեղաբույսերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։