Պյոտր Բագրատիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Բագրատիոն
վրաց.՝ პეტრე ივანეს ძე ბაგრატიონი
Դիմանկար
Ծնվել է1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765(1765-07-10)
ԾննդավայրՂզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[3][2]
Մահացել էսեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812(1812-09-24)
Մահվան վայրՍիմա, Yuryevsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՅուրև-Պոլսկի շրջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունսպա
ԱմուսինԵկատերինա Բագրատիոն[4][2][5][…]
Ծնողներհայր՝ Իվան Բագրատիոն
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան Մարիա Թերեզայի ռազմական շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Մարիա Թերեզայի զինվորական մրցանակ Սև արծվի շքանշան Կարմիր արծվի շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Pyotr Bagration Վիքիպահեստում

Բագրատիոն Պյոտր Իվանովիչ (1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765(1765-07-10), Ղզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[3][2] - սեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812(1812-09-24), Սիմա, Yuryevsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809), 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս)։ Զինծառայությունը սկսել է 1782 թ.-ից։ Մասնակցել է 1787–1791 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Սուվորովի 1799 թ.-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805-1807 թթ.-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808–1809 թվականների ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806–1812 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդովական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812 թ.-ի Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադիմիրի նահանգի Սիմի գյուղում, որտեղ և թաղվել է։ 1839 թ.-ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բագրատիոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 199