Jump to content

Պոջո Բրաչոլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանֆրանցեսկո Պոջո Բրաչոլինին
իտալ.՝ Gianfrancesco Poggio Bracciolini
Դիմանկար
Ծնվել է11 փետրվար, 1380
ԾննդավայրՏերանուովա Բրաչոլինի
Մահացել է30 հոկտեմբեր, 1459
Մահվան վայրՖլորենցիա
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտությունպատմաբան, կլասիցիստ, փիլիսոփա, թարգմանիչ և գրող
ԵրեխաներIacopo Bracciolini?
 Poggio Bracciolini Վիքիպահեստում

Ջանֆրանցեսկո Պոջո Բրաչոլինի, Պոջո Ֆլորենտացի (իտալ.՝ Gianfrancesco Poggio Bracciolini, փետրվարի 11, 1380[1][2][3][…], Տերանուովա Բրաչոլինի, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 30, 1459[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]), իտալացի նշանավոր հումանիստ, գրող, հին ձեռագրերի հավաքորդ։ Համարվում է ռոմանական տառատեսակի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տոսկանայի Տերանուովա Բրաչոլինի քաղաքում, դեղագործի ընտանիքում։ Ֆլորենցիայի համալսարանում ուսումնասիրել է նոտարական աշխատանք։

Մտերիմ էր հումանիստների խմբակի անդամների հետ, որը գլխավորում էր Կոլյուչո Սալյուտատին։ Վերջինիս առաջարկության համաձայն, 1403 թվականին Պոջոն ծառայության է անցել հռոմեական կուրիայում և մինչև 1453 թվականը ընդմիջումներով ծառայել է այնտեղ։ 1453-1458 թվականներին զբաղեցրել է Ֆլորենցիայի կանցլերի պաշտոնը։

Բրաչոլինին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և Անգլիա, որտեղ վանքերի գրադարաններում փնտրել է Անտիկ դարաշրջանի ոչ այնքան հայտնի կամ մոռացված ձեռագրերը, որոնք պատկանում էին Վեգետիուսին, Մարկոս Մանիլիոսին, Ամմիանուս Մարցելինուսին, Վիտրուվիոսին, Պետրոնիուս Արբիտրին, ինչպես նաև Քվինթիլիանուսի «Հռետորի կրթությունը» աշխատությունը, Ստացիուսի «Սիլվե» ժողովածուն և այլն։ 1417 թվականին նա հայտնաբերել է Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» ամբողջական աշխատությունը, որը կայսրության անկումից հետո կորած էր համարվում։ 1427 թվականին Կոզիմո Մեդիչիի հետ պեղումներ է կատարել Օստիայի հինավուրց ավերակներում։

Գաղափարախոսությամբ Բրաչոլինին մոտ է քաղաքացիական հումանիզմին, նրա աշխարհայացը կրում է հստակ աշխարհիկ բնույթ, իսկ ստեղծագործությունները տարբերվում են նուրբ հեգնանքով, երգիծանքով, արդիականությամբ և էլեգանտ էրոտիզմով։ Բրաչոլինիի ստեղծագործական ժառանգությունը ներառում է բարոյագիտական թեմաներ, նամակներ, «Կեղծավորների դեմ» երկխոսությունը (1447-1448), որը դատապարտվեց վանականության կողմից։ 1438-1452 թվականներին Բրաչոլինին գրել է «Ֆացետիների գիրք»-ը (լատին․՝ facētia, կատակ, երգիծանք[5],), որը Վերածննդի լատինական արձակի նմուշ է։

56 տարեկան հասակում Պոջոն ամուսնացել է 18-ամյա աղջկա հետ, որը նրան պարգևել է 6 զավակ, ի հավելում նրա տասնչորս անօրինական երեխաներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Petrucci A., Bigi E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1971. — Vol. 13.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 BeWeB
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118741292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Дворецкий И. Х. Латинско-русский словарь. — М.:Рус.яз.-Медиа, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Поджио, Джованни Франческо». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոջո Բրաչոլինի» հոդվածին։