Ջուդ Բելինգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդ Բելինգեմ
անգլ.՝ Jude Bellingham[1]
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 2003 (20 տարեկան)
Ծննդավայր Ստորբրիջ, Անգլիա Անգլիա
Հասակ 1.86 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 5
Պատանեկան կարիերա
Անգլիա Ստորբրիջ
2010-2019 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019-2020 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 41 (4)
2020-2023 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 92 (12)
2023-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 27 (19)
Ազգային հավաքական
2016-2018 Անգլիա Անգլիայի ՖԱՀ (Մ15) 8 (1)
2018-2019 Անգլիա Անգլիայի ՖԱՀ (Մ16) 11 (4)
2019 Անգլիա Անգլիայի ՖԱՀ (Մ17) 3 (2)
2020 Անգլիա Անգլիայի ՖԱՀ (Մ21) 4 (1)
2020-ներկա Անգլիա Անգլիայի ՖԱՀ 29 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջուդ Վիկտոր Ուիլյամ Բելինգեմ (անգլ.՝ Jude Victor William Bellingham, հունիսի 29, 2003(2003-06-29)[2][3], Stourbridge, Dudley, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան, Եվրոպայի փոխչեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմինգեմ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելինգեմը «Բիրմինգհեմ Սիթի» ակադեմիային է միացել 8 տարեկան հասակում։ Նորամուտը հիմնական թիմում նշել է 2019 թվականի օգոստոսի 6-ին անգլիական լիգայի գավաթի խաղում։ 16 տարեկան և 38 օրական ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը[5]։ Օգոստոսի 31-ին «Սթոք Սիթիի» դեմ խաղում Ջուդը գոլ է խփել և դարձել ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

Աստիճանաբար ֆուտբոլիստը դարձել է մեկնարկային կազմի խաղացող և օգնել իր ակումբին պահպանել իր տեղը Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ Բելինգեմը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ[6]։

«Դորտմունդի Բորուսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019/20 մրցաշրջանի կեսին Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբները հայտարարել են իրենց հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ[7]։ Կարմիր Սատանաների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նույնիսկ Բելինգեմին շրջայց է կատարել Կարինգթոնում գտնվող Թրաֆորդի ուսումնական կենտրոն[8]։ Այնուամենայնիվ, հուլիսի 20-ին ֆուտբոլիստը 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է դորտմունդյան ակումբ և դարձել ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ 17-ամյա ֆուտբոլիստը։ Բելինգեմը վերցրել է 22 համարի մարզաշապիկը, որի տակ խաղում էր «Բիրմինգհեմում»։

Նա իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 14-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ՝ դորտմունդյան ակումբի կողմից խաղալով «Դուիսբուրգ» ակումբի դեմ։ Նույն խաղում բացել է հաշիվը։ Բելինգեմը դարձել է ակումբի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն՝ 17 տարեկան և 77 օրական, 5 օր անց՝ սեպտեմբերի 19-ին «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Բելինգեմը սեպտեմբերին Բունդեսլիգայում ճանաչվել է «ամսվա նորեկ»[9]։ Նա Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 20-ին՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ անգլիացին՝ 17 տարեկանում և 117 օրական[10]։ 2021 թվականի ապրիլի 14-ին նա խփել է իր առաջին գոլն այդ մրցաշարում՝ հաշիվ բացելով «Մանչեսթեր Սիթիի» հետ քառորդ եզրափակչի առաջին խաղում[11]։ Մայիսի 13-ին նա նվաճել է Գերմանիայի գավաթը։ Ակումբը եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է «ՌԲ Լայպցիգին»։ Բելինգեմն ընդգրկվել էր մեկնարկային կազմում, 25-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ ընդմիջմանը փոխարինվել[12]։ Դա եղել է իր առաջին գավաթը մեծահասակների կարիերայում։ Հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականներում, եղել է մինչև 15, 16 և 17 տարեկանների հավաքականների ավագը։ 2019 թվականին Անգլիայի Մ 17 հավաքականի կազմում նա մասնակցել է «Syrenka Cup» գավաթի ընկերական մրցաշարին, Բելինգեմի թիմը նվաճել է գավաթը, իսկ ինքը՝ Բելինգեմը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողը։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելինգեմը խաղացել է Անգլիայի երիտասարդական հավաքականներում, եղել է մինչև 15, 16 և 17 տարեկան հավաքականների ավագ։

2019 թվականին Անգլիայի Մ 17 հավաքականի կազմում նա մասնակցել է «Syrenka Cup» գավաթի ընկերական մրցաշարին, որը նվաճեց իր թիմը, իսկ ինքը՝ Բելինգհեմը, ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[13]։

2020 թվականի նոյեմբերի 10-ին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի հիմնական հավաքական։ Նոյեմբերի 13-ին Իռլանդիայի դեմ խաղում նա նշել է նորամուտը։ Բելինգեմը 73-րդ րոպեին փոխարինել է Մեյսոն Մաունտին[14]։

2021 թվականին ընդգրկվել է Անգլիայի հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[15]։ Խորվաթիայի դեմ խմբային փուլի առաջին խաղում նա փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին և ճանաչվել պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 17 տարեկան և 349 օրական[16]։ Վեց օր անց այդ ռեկորդը գերազանցել է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Կացպեր Կոզլովսկին, որը նորամուտը նշել էր 17 տարեկան հասակում Եվրոպայի առաջնության ժամանակ[17]։

Ընդհանուր առմամբ Բելինգեմը մրցաշարում անցկացրեց 3 հանդիպում և թիմի հետ նվաճել արծաթե մեդալ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դորտմունդի Բորուսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի փոխչեմպիոն

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բունդեսլիգայի ամսվա նորեկ (սեպտեմբեր, 2020)
  • Բունդեսլիգայի լավագույն նորեկ (2020/2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://usabios.com/sports/jude-bellingham-number-email-and-house-address-stats-worth/
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 https://www.transfermarkt.co.uk/jude-bellingham/profil/spieler/581678
  5. «BELLINGHAM CREATES BLUES HISTORY» (անգլերեն). BCFC.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  6. «BELLINGHAM EXPRESSES HIS GRATITUDE» (անգլերեն) — bcfc.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 23 июля 2020 года-ին.
  7. «Chelsea open talks to beat Manchester United to potential £50million transfer» (անգլերեն) — caughtoffside.com. Վերցված է 21 марта 2020 года-ին.Կաղապար:Неавторитетный источник
  8. ««Боруссия» заключила контракт с 17-летним Беллингемом» (ռուսերեն) — sport-express.ru. Վերցված է 20 июля 2020 года-ին.
  9. «Haaland and Reyna shine as Dortmund youngsters down Gladbach» (անգլերեն) — france24.com. Վերցված է 19 сентября 2020 года-ին.
  10. «Jude Bellingham became the youngest English player in Champions League history as he started in Borussia Dortmund's 3-1 defeat at Lazio» (անգլերեն) — bbc.com. Վերցված է 20 октября 2020 года-ին.
  11. «Borussia Dortmund 1-2 Man City (Agg: 2-4): Pep Guardiola reaches first Champions League semi-final with City» (անգլերեն) — skysports.com. Վերցված է 14 апреля 2021 года-ին.
  12. «Borussia Dortmund teach RB Leipzig's Nagelsmann a lesson in German Cup triumph» (անգլերեն) — www.dw.com. Վերցված է 14 мая 2021 года-ին.
  13. «Puchar Syrenki U-17: Przegrywamy po karnych z Anglią» (լեհերեն) — junior.weszlo.com. Վերցված է 10 сентября 2021 года-ին.
  14. «England 3-0 Republic of Ireland: Jack Grealish shines in Wembley friendly win» (անգլերեն) — skysports.com. Վերցված է 13 ноября 2020 года-ին.
  15. «Euro 2020: Trent Alexander-Arnold named in England's 26-man squad» (անգլերեն) — bbc.com. Վերցված է 1 июня 2021 года-ին.
  16. «Полузащитник сборной Англии Беллингем — самый молодой игрок в истории Евро» (ռուսերեն) — championat.com. Վերցված է 13 июня 2021 года-ին.
  17. Steel, Andrew. (2021 թ․ հունիսի 20). «Poland starlet Kozlowski breaks Bellingham's Euros record for youngest-ever player just six days after it was set» (անգլերեն). Goal.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդ Բելինգեմ» հոդվածին։