Ռազմական ապստամբություն Ռուսաստանում (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձ, որը սկսվեց 2023 թ. հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունից հետո, որը Դաշնության պաշտպանության նախարարությանը մեղադրեց իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար, «ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր էին եղել»։

Գործողությունների ժամանակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թ. հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը իր տելեգրամյան ալիքներով մի քանի հայտարարություն տարածեց, նշելով՝ «Վագներ»-ը մտադիր է կանգնեցնել այն չարիքը, որը երկրի ռազմական ղեկավարության գործունեության պատճառով է ստեղծվել։ Խոսելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասին՝ Պրիգոժինն ասել է, որ «կկանգնեցնեն այդ անասունին».

Մեզ ստորաբար խաբել են և փորձել զրկել մեր տները պաշտպանելու հնարավորությունից։ Մենք պատրաստ էինք զիջումների Պաշտպանության նախարարության հետ, հանձնել զենքը, լուծում գտնել, թե ինչպես ենք շարունակելու երկրի պաշտպանությունը։ Սակայն այդ ոչնչությունները չհանգստացան։

Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու, թե ինչու է երկրում ամենաթողություն տիրում։ Ցանկացողները կարող են միանալ։ Պետք է վերջ տալ այս այլանդակությանը։

Շատ չանցած Պրիգոժինին արձագանքեցին ՌԴ պաշտպանության նախարարությունից.

Սոցիալական ցանցերում Ե. Պրիգոժինի անունից տարածվող բոլոր հաղորդագրությունները և իբր թե ««Վագներ»-ի թիկունքային ճամբարներին ՌԴ ՊՆ-ի հասցրած հարվածի մասին» տեսանյութերը իրականության չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։

ՌԴ պաշտպանության նախարարությունից նաև հայտնեցին, որ ստեղծված իրավիճակից օգտվել է ուկրաինական կողմը.

Օգտվելով Պրգոժինի սադրանքից՝ կիևյան ռեժիմը Բախմուտյան մարտավարական ուղղությունում ուժեր է կենտրոնացնում հարձակողական գործողությունների համար[1]։

Պրիգոժինի անունից տարածվող հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը զինված ապստամբության կոչի մեղադրանքով քրեական գործ հարուցեց,- հայտնեցին Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեից[2]։

«Վագներ»-ը Ռոստովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունների մեկնարկից ժամեր անց «Վագներ»-ը՝ Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ հայտնվեց Դոնի Ռոստով քաղաքում։ Պրիգոժինը հայտարարեց Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին. տեղի ռազմական շտաբում Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի ու Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ բանակցությունների ժամանակ Պրիգոժինը պահանջեց իրենց հանձնել Շոյգուին ու Գերասիմովին՝ հակառակ դեպքում խոստացավ շարժվել մայրաքաղաք։

ՌԴ նախագահի հայտարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին մոտ քաղաքացիներին ուղերձով դիմեց ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանեց «հարված մեջքից երկրին և ժողովրդին», համեմատեց 1917 թ. հետ, իսկ կազմակերպիչներին դավաճանության մեջ մեղադրեց.

Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, Զինված ուժերի, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների անձնակազմին, մարտիկներին և հրամանատարներին, որոնք այժմ կռվում են իրենց մարտական դիրքերում, հետ մղում հակառակորդի հարձակումները և դա հերոսաբար են անում. գիտեմ, այսօր գիշեր նորից խոսել եմ բոլոր ուղղությունների հրամանատարների հետ։ Դիմում եմ նրանց, ում խաբեությամբ կամ սպառնալիքով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, դրդել ծանր հանցագործության՝ ռազմական խռովության։

Ռուսաստանն այսօր ծանրագույն պայքար է մղում իր ապագայի համար, հետ մղում նեոնացիստների և նրանց տերերի ագրեսիան։ Փաստացիորեն մեր դեմ է ուղղված Արևմուտքի ամբողջ ռազմական, տնտեսական, տեղեկատվական մեքենան։ Մենք պայքարում ենք մեր մարդկանց կյանքի և անվտանգության, մեր ինքնիշխանության և անկախության համար։ Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար՝ պետության, որը հազարամյա պատմություն ունի։

Այս ճակատամարտը, որում որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի միավորում, միասնականություն, համախմբում և պատասխանատվություն։ Երբ պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչը մեզ թուլացնում է, ցանկացած երկպառակություն, որից կարող են օգտվել և օգտվում են մեր արտաքին թշնամիները մեզ ներսից քայքայելու համար։

Եվ ուստի այն գործողությունները, որոնք սասանում են մեր միասնականությունը, դրանք, ըստ էության, ուրացում են ժողովրդին, մարտական ընկերներին, որոնք այս պահին կռվում են ճակատում։ Սա մեջքից հարված է մեր երկրին և մեր ժողովրդին։

Հենց նման հարված հասցվեց Ռուսաստանին 1917 թ.-ին, երբ երկիրը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ էր։ Սակայն նրա հաղթանակը գողացան։ Ժողովրդի և բանակի մեջքի հետևում ինտրիգները, խառնակչությունը, քաղաքական խաղերը մեծագույն ցնցման, բանակի ավերման և պետության անկման, հսկայական տարածքների կորստի հանգեցրին։ Արդյունքում՝ քաղաքացիական պատերազմի ողբերգության։

Ռուսները սպանում էին ռուսներին, եղբայրները՝ եղբայրներին, իսկ շահը կորզում էին տարատեսակն քաղաքական արկածախնդիրները կամ էլ արտաքին ուժերը, որոնք մասնատում էին երկիրը, այն կտորների բաժանում։

Մենք դրա կրկնությունը թույլ չենք տա։ Կպաշտպանենք և մեր ժողովրդին, և մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից՝ այդ թվում ներքին դավաճանությունից։

Իսկ այն, ինչին առերեսվել ենք, հենց դավաճանություն է։ Անսահման ամբիցիաներն ու անձնական շահը դավաճանության հանգեցրին։ Դավաճանության և մեր երկրի, և մեր ժողովրդի, և այն գործի նկատմամբ, որի համար ուս ուսի մեր մյուս միավորումների և ստորաբաժանումների հետ կռվում և մահանում էին «Վագներ» խմբի մարտիկներն ու հրամանատարները։ Սոլեդարն ու Արտյոմովսկը, Դոնբասի գյուղերն ու քաղաքները ազատագրած հերոսները կռվում և իրենց կյանքն էին տալիս Նովոռոսիայի, ռուսական աշխարհի միասնականության համար։ Նրանց անունն ու կյանքը ևս դավաճանեցին նրանք, ովքեր փորձում են խռովություն կազմակերպել, երկիրը անարխիայի և եղբայրասպանության տանում։ Պարտության, իսկ վերջնարդյունքում, կապիտուլյացիայի։

Կրկնում եմ՝ յուրաքանչյուր ներքին խռովություն մահացու սպառնալիք է մեր պետականության, մեր՝ որպես ազգի համար։ Այն հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին և նման սպառնալիքի դեմ Հայրենիքի պաշտպանությանն ուղղված մեր գործողությունները  կոշտ են լինելու։ Բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար ընտրել են դավաճանության ուղին, ռազմական ապստամբություն պատրաստել, շանտաժի և ահաբեկչական մեթոդների տարբերակն ընտրել, պատասխան են տալու և՛ օրենքի, և՛ մեր ժողովրդի առաջ։

Զինված ուժերը և մյուս պետական մարմինները ստացել են անհրաժեշտ հրամանները, հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցներ են սահմանվում այժմ Մոսկվայում, Մոսկվայի շրջանում, մի շարք այլ ռեգիոններում։ Նաև վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ. այն բարդ է, փաստացիորեն խափանված է քաղաքացիական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքը։    

Որպես Ռուսաստանի նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստնաի քաղաքացի կանեմ ամեն ինչ երկիրը, սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը պաշտպանելու համար։

Որպես Ռուսաստանի նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստնի քաղաքացի կանեմ ամեն ինչ երկիրը, սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը պաշտպանելու համար։

Ռազմական ապստամբություն կազմակերպողները, մարտական ընկերների վրա զենք բարձրացնողները դավաճանել են Ռուսաստանը և պատասխան կտան դրա համար։ Իսկ նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, կոչ եմ անում ճակատագրական և ողբերգական, անդառնալի սխալ չգործել, անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններում։

Հավատում եմ, որ մենք կպաշտպանենք այն, ինչը թանկ և սուրբ է մեզ համար, և մեր հայրենիքի հետ միասին կհաղթահարենք ցանկաած փորձություն, կդառնանք ավելի ուժեղ[3]։

Պրիգոժին-Շոյգու հակամարտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Заявление Минобороны России». Минобороны России.
  2. «Официальное сообщение НАК». НАЦИОНАЛЬНЫЙ АНТИТЕРРОРИСТИЧЕСКИЙ КОМИТЕТ.
  3. «Обращение к гражданам России». Президент России.