Jump to content

Ռազմիկ Գրիգորյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Գրիգորյան
Ծնվել էհունիսի 7, 1956(1956-06-07) (67 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1978)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու (1985)
Մասնագիտությունքիմիկոս

Ռազմիկ Ռաֆիկի Գրիգորյան (հունիսի 7, 1956(1956-06-07), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու (1985 թ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ոսկե մեդալով ավարտել է Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, 1981 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-1988 թվականներին եղել է ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1988-1991 թվականներին՝ 26 կոմիսարների շրջանի (Արաբկիր) գիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնի ինժեներ, 1991-1993 թվականներին՝ «Պրոտոն» ֆիրմայի գիտա-արտադրական բաժնի վարիչ, 1993-1997 թվականներին՝ Վաղարշապատի քաղաքային սոցիալական ծառայության պետ, 1997-2000 թվականներին՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ռեկտորի խորհրդական, 2000-2004 թվականներին՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի պրոռեկտոր, 2004-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գիտության, կրթության, մշակույթի հարցերի բաժնի պետ, 2010 թվականից աշխատում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում որպես բաժնի պետ։ 1985 թվականին պաշտպանել է «Պրոպիլենի գազաֆազ թերմիկ օքսիդացումը» թեմայով թեկնածուական ատենախոսություն։ 20 գիտական աշխատանքների հեղինակ է, ստացել է 3 հեղինակային իրավունքի վկայական, մասնակցել է համամիութենական և միջազգային գիտական կոնֆերանսների։ 1980-1986 թվականներին ընտրվել է Երևանի 26 կոմիսարների շրջանի (Արաբկիր) երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ։ 1990-1995 թվականներին եղել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, նախագահության անդամ։