Ռաուլ դե Կրեկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ դե Կրեկի
Տեսակchoreographic work?
ԽորեոգրաֆՇառլ Դիդլո
ԿոմպոզիտորCatterino Cavos? և Nikolay Sushkov?

Ռաուլ դե Կրեկի, կամ Վերադարձ խաչակրաց արշավանքներից, հինգ գործողությամբ մեծ, մնջախաղային, նախառոմանտիկ բալետ, այս ժանրի բալետի համար սովորական սյուժեով, քաջարի հերոսներով և անգութ չարագործներով։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն վերցված է դրամատուրգ Ժ. Մոնվելի (Բուտե) պիեսից[1]։

Լիբրետոյի հեղինակ և բալետմաստեր` Շառլ Դիդլո։

Կոմպոզիտոր` Կատերինո Կավոս, իր աշակերտների` Ն. Սուշկովի[1] և Տ. Ժուչկովսկու մասնակցությամբ[2][3]։

Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1819 թվականին, Մեծ թատրոնում[4]։

Բալետը իսկզբանե բեմադրվել է` հաշվի առնելով, որ Օգյուստ Պուարոն է կատարելու գլխավոր դերը[5]։

Իտալացի բալետմայստեր և մանկավարժ Կառլո Բլազիսը, որը որոշ ժամանակ աշխատել է Մոսկվայում, իր «Պարերն առհասարակ։ Հայտնիները և ազգային պարերը» գրքի մեջ այս բալետը համարել է Շառլ Դիդլոյի ստեղծագործություններից լավագույնը[6]։

Մինչ այս բեմադրությունն արդեն գոյություն ուներ մեկ այլ բալետ նույն սյուժեով և նույն անվամբ` «Ռաուլ դե Կրեկի», այն բեմադրել է Սալվադորե Վիգանոն Վենետիկում 1791 թվականին, «Սան Սամուել» թատրոնում, ըստ ֆրանսիացի կոմպոզիտոր Նիկոլ Դալեյրակի համանուն օպերայի երաժշտության[7]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմս Ռաուլ դե Կրեկի
  • Ադելաիդա` նրա կինը
  • Մորլակս` կոմսի հավատարիմ ծառան
  • Բոդուին` կոմսի և մրցակցի զարմիկը
  • Գումբերտ` նրա ծառան
  • Մարգարիտա` երիտասարդ գյուղացի աղջիկ
  • Ալին` նրա փեսացուն
  • Հենրի` Մարգարիտայի հայրը
  • Ռաուլ` կոմսի ավագ որդին
  • Կրաոն` կոմսի կրտսեր որդին
  • Ասպետ Ռենտին
  • Սիմոն` ձկնորս
  • Պյոտր` ձկնորս
  • Ասպետներ, տիկնայք, զինվորականներ, ձկնորսներ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի սյուժեն փոխառված է Ժ. Մոնվելի` բարոն Ռաուլ դե Կրեկիի մասին պիեսից, որն իր գեղեցկուհի հղի կնոջը թողնելով, 1147 թվականին ուղևորվում է Լուի VII-ի հետ Խաչակրաց արշավանքի։ Պաղեստինում նա գերեվարվում է սարակինոսների կողմից։ Մինչ մահապատիժը նա երազում տեսնում է Սուրբ Աստվածամորը, որը նրան ազատում է կապանքներից, և նա արթնանում է հարազատ Ֆրանսիայում, իր գյուղացիների մոտ։ Այդ ժամանակ իր գեղեցկուհի կինը, իրեն այրի համարելով, պատրաստվում էր ամուսնանալ ուրիշի հետ։ Եվ երբ աղքատ օտարականը խոստովանում է, որ ինքն իրականում կոմս Ռաուլ դե Կրեկին է և որպես ապացույց հանում է մատանու կեսը, որի մյուս կեսը որն իր կնոջ մոտ էր, վերջինս ճանաչում է նրան և կրկին սիրահարվում է։ Բայց նախկին սիրեցյալը չէր պատրաստվում հենց այնպես հեռանալ, և հերոսը պետք է փրկեր իր կնոջը նրա ոտնձգություններից։ Իսկ այդ ընթացքում ծնվել և մեծացել էր Ռաուլ դե Կրեկիի որդին` ծնողների ուրախությունը[8].:

Սակայն Դիդլոն իր մեծ, հինգ գործողությամբ բեմադրության մեջ որոշ չափով փոփոխել է բալետը։ Բարոնի տիտղոսը փոխարինվել է կոմսով, կերպարներին անուններ են տրվել, ավելացելէ գործող անձանց թվաքանակը, գործողությունները տեղափոխվել են տարբեր գեղարվեստորեն ձևավորված բեմեր` մեկ ժայռոտ ծովային ափ, մեկ գյուղական խրճիթ, մեկ գեղեցիկ կոմսական այգի, մեկ հրեշավոր կազեմատ... Գլխավոր ինտրիգը կապված է սիրային հարաբերությունների դասական եռանկյունով` ազնիվ հերոս, գեղեցիկ սիրեցյալ և նենգ ու դավաճան, գայթակղիչ մրցակից։

Բեմադրության սյուժեն ըստ Շ. Դիդլոյի լիբրետոյի[4][9][խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն: Ձկնորսները ափին փրկում էին իրենց ասպետին` կոմս Ռաուլ դե Կրեկիին, որը վերադառնում էր Պաղեստինից, որտեղ նա գնացել էր խաչակրաց արշավանքի, կոմսն ուրախ էր, որ ողջ էր վերադարձել, բայց չէր ցանկանում ներկայանալ կնոջը` Ադելաիդային, ուխտավորի կերպարանքով բնակվում է ձկնորս Սիմոնի խրճիթում։ Նա իր կնոջ մոտ է ուղարկում իր հավատարիմ սպասավորին` Մորլակսին, գրությամբ։ Իսկ ինքը պատրաստվում էր մենամարտել իր ազգականի և մրցակցի` նենգ Բոդուինի հետ, որը ցանկանում էր հրապուրել գեղեցկուհի Ադելաիդային։ Իսկ նա հենց այդ ժամանակ իր չար սպասավորի` Գումբերտի հետ ուղևորվում էր Սիմոնի խրճիթ։ Ռաուլը ներկայանում է որպես ուխտավոր։

Երկրորդ գործողություն: Կոմսական պալատի դիմաց ծաղկող այգին, որտեղ գեղեցկուհի Ադելաիդան իր երկու որդիների հետ անհանգստանում էր իր ամուսնու` Ռաուլի համար։ Նա տխուր երգ էր երգում, որն իր համար գրել էր իր սիրելի ամուսինը։ Բայց հանկարծ հայտնվում է անծանոթ ուխտավորը և շարունակում է երգել այդ երգը։ Գեղեցկուհի կինը ճանաչում է իր սիրելի ամուսնուն։ Սակայն նա չի հանձնում իր ամուսնուն նենգ չարագործին` Բոդուինին և նրա չար սպասավորին` Գումբերտին։ Սակայն նամակը, որտեղ ասվում էր, որ Ռաուլի ընկերները նրան օգնության են գնում, հայտնվում է չարագործի մոտ։ Ռաուլի գաղտնիքը բացահայտվում է, նա նետում է չքավորի հագուստը և իր ասպետական մեծությամբ ներկայանում է։ Վասալները և Բոդուինի պահակախումբը բռնում են ամուսիններին։

Երրորդ գործողություն: Ծովափի աշտարակում, որի շուրջը միայն ծովն ու ժայռեր են, փակված էր գեղեցկուհի Ադելաիդան իր որդիների հետ։ Բոդուինը ամենաչտեսնված և դաժան կերպով պահանջում էր, որպեսզի Ադելաիդան ընդունի իր սերը և ամուսնանա իր հետ։ Չքնաղ Ադելաիդայի սիրուն արժանանալու համար նա սպառնում է, որ կսպանի Ադելաիդայի կրտսեր որդուն` Կրաոնին։ Սակայն Ռաուլի հավատարիմ ընկերները և գյուղացիները օգնում են Ադելաիդաին և Կրաոնին փրկվել։

Չորրորդ գործողություն: Մեկուսարանում տանջվում է Ռաուլ դե Կրեկին։ Բոդուինը հրամայում է մահապատժի ենթարկել նրան։ Սակայն Գումբերտին, որը հսկում էր գերուն, նորապսակներ Մարգարիտան և Ալին դեղ են խմեցնում, նրանց օգնում են մյուս գյուղացիները։ Երբ Բոդուինը քնում է, նրանք ներխուժում են մեկուսարան, փրկում են իրենց սիրելի պարոնին և փախչում են։

Հինգերորդ գործողություն: Փրկված Ադելաիդան իր որդիների հետ խրճիթում սպասում են մենամարտի արդյունքին։ Եվ ահա վերջապաես հայտնվում հաղթող է Ռաուլ դե Կրեկին։ Նենգ Բոդուինը առաջ է ընկնում նրանից և իր վասալների հետ ներխուժում է խրճիթ։ Գյուղացիներն անհավասար մարտի են բռնվում թշնամիների հետ, սակայն Ռաուլը և իր ավագ որդին ժամանակին են հասնում և փրկում են գեղեցկուհի Ադելաիդային ու Կրաոնին։ Նենգ Բոդուինը սպանվում է։ Ներկայացումն ավարտվում է հերոսների հաղթական տոնակատարությամբ, ընդհանուր ցնծությամբ և մեծարմամբ։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1819 թվականիի մայիսի 5` Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոն, նկարիչներ` Իվան Դրանշե, Ա. Կոնդրատև, Ա. Կանոպի (ձևավորում), Կ. Բաբինի (զգեստներ), մեքենաների ձևավորումը` Բրյուսի, բեմական մարտերի բեմադրումը` Կ. Գոմբուրովի, դիրիժոր` Կավոս, բենեֆիսում գլխավոր դերերի կատարողներն են Ռաուլ դե Կրեկի Օգյուստը[1][3], մյուս կատարողները` Ե. Կոլոսովա` Ադելաիդա, Ի. Շեմաև` Բոդուին, Ա. Լիխուտինա` Մարգարիտա, Ն. Գոլց` Հենրի[10] կամ Սիմոն[1][11], Յա. Լյուստիխ` ազնվազարմ պարոն (ասպետ), Մ. Իկոնինա` ազնվազարմ տիկին։

Բալետը ցուցադևվել է ավելի քան 100 անգամ` հավաքելով լիքը դահլիճներ[3]։ Հաջորդ կատարումների ընթացքում Ադելաիդայի դերը կատարել է Վ. Զուբովը[1]։

1825 թվականին Ա. Գլուշովսկին բալետի բեմադրությունը տեղափոխել է Մոսկվա, մոսկովյան պրեմիերան կայացել է Մեծ թատրոնում, տարբեր տեղեկություններով` 1825 թվականի հոկտեմբերի 16-ին[1][12] կամ 23-ին[13], նկարիչներ` Ի. Բրաուն, Ի. Իվանով, Վ. Բառանով, դիրիժոր` Ֆ. Շոլց։ Ռաուլ դե Կրեկիի գլխավոր դերը կատարել է Գլուշկովսկին, Ադելաիդայի դերը կատարել է նրա կինը` Տ. Գլուշկովսկայան։ Մոսկովյան բեմադրությանը մասնակցել է Ա. Վորոնինա-Իվանովան, ավելի ուշ Բոդուինիի դերը կատարել է Ֆ. Բեռնադելին։

Բալետն այլևս չի վերաբեմադրվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]