Ռաֆայել Մելիք-Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Մելիք-Օհանջանյան
Ծնվել էօգոստոսի 1, 1939(1939-08-01)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2014
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
ԱնդամակցությունRoyal Academy of Pharmacy?
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր

Ռաֆայել Մելիք-Օհանջանյան (օգոստոսի 1, 1939(1939-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014[1]), կենսաօրգանական քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1974 թվականից եղել է հակաուռուցքային միացությունների սինթեզի լաբորատորիայի վարիչ, Տոկիոյի հակաքաղցկեղային կենտրոնի գիտաշխատող[2]։

Աշխատանքները վերաբերում են հակաուռուցքային միացությունների սինթեզին, բնական հակաբիոտիկների կառուցվածքի վերափոխմանն ու բնական հակաուռուցքային միջոցների որոնմանը[2]։

ՌԴ բնական ԳԱ (1997), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (1997) հայկական մասնաճյուղերի, Գիտական հայտնագործությունների հեղինակների միջազգային ակադեմիայի (1998) նախագահ։ ՌԴ և միջազգային մի շարք ակադեմիաների ու ընկերությունների անդամ, պատվավոր անդամ, փոխնախագահ։ Տոկիոյի (1998), Եվրոպական (1998) համալսարանների պատվավոր պրոֆեսոր, Քեմբրիջի կենսագրական կենտրոնի «Տարվա մարդ» (1997, 1998)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիտասատոյի համալսարանի մեդալ, 1986
  • Տոկիոյի ուռուցքաբանական գիտական կենտրոնի
  • ՌԴ Ա. Ս. Պոպովի մեդալ, 1998
  • Մ. Պ. Տրետյակովի արծաթե մեդալ, 1998
  • Պ. Լ, Կապիցայի մեդալ, 2002
  • «Գիտության ասպետ» շքանշան, 1998
  • Պետրոս Մեծի շքանշան, 2004
  • Ռուս ուղղափառ եկեղեցու Ս. Սերաֆիմ Սարովսկու շքանշան, 2004
  • «Ս. Ստանիսլավ» շքանշան, Լեհաստան, 1998
  • Ռուսաստանի հերոսների ընկերության մրցանակ, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hakobyan, Armine. «ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ- ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ». www.iravunk.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]