Jump to content

Ռաֆայել Մոնեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Մոնեո
իսպ.՝ José Rafael Moneo Vallés
Ծնվել էմայիսի 9, 1935(1935-05-09)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՏուդելա, Նավառա, Իսպանիա[4]
ԿրթությունՄադրիդի պոլիտեխնիկական համալսարան, Real Academia de España en Roma? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Polytechnic University of Catalonia? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց
Ուշագրավ աշխատանքներBankinter building?[5], Kursaal convention centre? և L'Auditori?
Պարգևներ
ԱնդամությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Royal Academy of Engineering of Spain?, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Académie d'architecture?[10], Royal Galician Academy of Fine Arts? և Սուրբ Ղուկասի ակադեմիա[11]
 Rafael Moneo Վիքիպահեստում

Խոսե Ռաֆայել Մոնեո Վալյես (անգլ.՝ José Rafael Moneo Vallés, մայիսի 9, 1935(1935-05-09)[1][2][3][…], Տուդելա, Նավառա, Իսպանիա[4]), իսպանացի ճարտարապետ։ Արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։

Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իսպանիայի Տուդելա քաղաքում։ Սովորել է Մադրիդի տեխնիկական համալսարանում, որտեղ 1961 թվականին ստացել է ճարտարապետի կոչում։ Նախագծել է Մասաչուսեթսի Վելեսլի քոլեջի թանգարանի և Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի շենքերը։ Նրա նախագծով է կառուցվել նաև Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոցի շենքը[12]։ 2010 թվականին բացվել է Կոլումբիայի համալսարանի` Մոնեոյի նախագծով կառուցված մասնաշենքը։ Ճարտարապետի վերջին աշխատանքը Փրինսթոնի համալսարանի` Նյարդաբանության ինստիտուտի շենքն է, որ բացվել է 2013 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականին Մոնեոն ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ։ Ժյուրիի կարծիքով Մոնեոն ունիվերսալ բնույթի ճարտարապետ է, որի աշխատանքները հարստացնում են քաղաքային տարածությունները այնպիսի գործերով, որոնք բծախնդիր են ու հանդարտ։ Լինելով արհեստավարժ` նա ամեն մի նախագծի վրա իր հետքն է թողնում` համադրելով գեղագիտական ու ֆունկցիոնալ գործառույթները հատկապես ընդարձակ տարածություններում[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մոնեո» հոդվածին։