Ռիգայի ավտոմոբիլային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիգայի ավտոմոբիլային թանգարան
Տեսակթանգարան և ավտոմոբիլային թանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՀասցեSergeja Eizenšteina iela 8, Rīga, LV-1079[1]
Հիմնադրվել է1989[1]
Մակերես3278 քառակուսի մետր, 9700 քառակուսի մետր
ՏնօրենAivars Aksenoks?
Հավաքածուի չափս1755[1]
Կայքmotormuzejs.lv
Քարտեզ
Քարտեզ

Ռիգայի ավտոմոբիլային թանգարան (լատիշ․՝ Rīgas motormuzejs), ավտոմոբիլային թանգարան Ռիգայում, որի ցուցադրություններում ընդգրկված են ավելի քան 230 մեքենա, մոտոցիկլետներ և մոպեդներ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի վերջը։ Ավտոմոբիլային թանգարանում ներկայացված են սպորտային և ռազմական տրանսպորտային միջոցներ, լատվիական մեքենաներ, լիմուզիններ և 30-ական թվականների մեքենաներ (այդ թվում՝ Մոլոտովի մեքենան, Բրեժնևի լիմուզինը)[2]։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունը սկսվում է 1972 թվականի հուլիսի 21-ին ԽՍՀՄ-ում մի քանի ակտիվիստների նախաձեռնությամբ հիմնադրված Լատվիայի Հին մեքենաների ակումբի ստեղծմամբ։ Հին մեքենաների ակումբն իրեն ներկայացնում էր հնագույն ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերականգնմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն։ Նրա նպատակն էր ավտոմեքենաների և մոտոտեխնիկայի պատմության տարածումը, հին տրանսպորտային միջոցների նվիրյալների և հավաքորդների միավորումը, ռետրո մեքենաների ձեռք բերումը և պատշաճ տեսքի բերումը։

Թեմատիկ թանգարան ստեղծելու ակումբի անդամների երազանքը դարձավ իրական 1985 թվականին, երբ 1985 թվականի դեկտեմբերի 4-ին Լատվիայի ԽՍՀ Նախարարների խորհրդի թիվ 586 որոշմամբ բացվեց Տեխնիկական ստեղծագործության, ցուցահանդեսների և հանգստի Մեժցիեմս կենտրոնը։ 1986 թվականի հունիսի 6-ին առաջին քարը տեղադրվեց թանգարանի շենքի հիմքում, որը նախագծվել էր լատվիացի ճարտարապետ Վիկտոր Վալգումի կողմից։ Լատվիայի ԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների նախարարության 1987 թվականի հուլիսի 21-ի թիվ 287 որոշմամբ Հին մեքենաների ակումբը հին մեքենաների հավաքածուն փոխանցել է հաշվառման «Մեժցիեմս» կենտրոնում։

Ռիգայի ավտոմոբիլային թանգարանի պաշտոնական բացումը հանդիսանում է 1989 թվականի ապրիլի 22-ը։ 1992 թվականի հուլիսի 1-ից Ռիգայի ավտոմոբիլային թանգարանը ստացել է Լատվիայի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը կից պետական թանգարանի կարգավիճակ (1992 թվականի նոյեմբերի 6-ի դրույթ)։

2016 թվականի հուլիսի 2-ին Ռիգայի ավտոմոբիլային թանգարանը վերաբացվել է վերակառուցման աշխատանքներից հետո, որը տևել է երեք ու կես տարի և զգալիորեն փոխել է թանգարանի ներքին տեսքը։

Թանգարանում ամենահայտնի ցուցանմուշներից մեկը 1938 թվականի C/D տիպի Auto Union մրցաշարային մեքենայի կրկնօրինակն է։ Իսկական մեքենան մասնատումից փրկել է Լատվիայի Հին մեքենաների ակումբի նախագահ Վիկտորս Կուլբերգը, սակայն այնուհետև 1995 թվականին Audi AG -ի հետ բանակցությունների արդյունքում փոխանակվել է Crostwaite & Gardiner և Roach Manufacturing -ի կրկնօրինակի հետ։ 1938 թվականի բնօրինակ մեքենայով այժմ կարելի է հիանալ Audi ավտոմեքենաների թանգարանում Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատրաստված է Լատվիայում»,
  • «Ավտոմեքենաներ Կրեմլի ավտոտնակներից»,
  • «Ռազմական տեխնիկա»,
  • «Auto Union կոնցեռնի հավաքածու» և այլն։

Նաև ներկայացված են տարբեր մոտոցիկլետներ (ներառյալ Zundapp -ի և BMW -ի գրեթե ողջ ընտանիքը), Ռիգա մոպեդները, հեծանիվներ, շարժական և արտաքին շարժիչներ և այլն։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թանգարանի տարածքը կազմում է 16 856 մ²։ Շենքի ընդհանուր տարածքը 6,909 մ² է, որից վարձվում է 3 496.7 մ² կամ 50.4%: Ցուցահանդեսային դահլիճը գտնվում է երեք հարկերում, ցուցասրահի ընդհանուր տարածքը կազմում է 3,278 մ²։
  • Թանգարանի ֆոնդերը միավորում են 16 927 միավոր ցուցանմուշ։ Պահեստային տարածքը 620.4 մ² է (196.1 մ² թանգարանի շենքի առաջին հարկում, 424.3 մ² Բիկերնիեկի սպորտային բազայից վարձակալված օդակայանում)։ Թանգարանային ֆոնդից բացի առկա է 1470 միավորով հազվագյուտ մասնագիտացված գրականության գրադարան (բոլոր տվյալները բերված են 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։
  • Թանգարանում գործում է Լատվիայից և եվրոպական այլ երկրներից պատվերներ ընդունելող հին ավտոմեքենաների վերականգնման արհեստանոց։
  • Թանգարանում պահպանվում են ցուցանմուշներ, որոնք պահպանվել են մեկ օրինակով, օրինակ, REAF-50:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի ավտոմոբիլային թանգարան» հոդվածին։