Ռոբերտ Էդվարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Էդվարդս
անգլ.՝ Rob Edwards
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1982(1982-12-25)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Թելֆորդ, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Ռոբերտ Օուեն «Ռոբ» Էդվարդս (անգլ.՝ Robert Owen Edwards, դեկտեմբերի 25, 1982(1982-12-25)[1], Թելֆորդ, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 2022 թվականի նոյեմբերի 17-ից «Լուտոն Թաուն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստոն Վիլլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Աստոն Վիլլայում»։ Հիմնական կազմում նորամուտը նշել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին «Միդլսբրոյի» դեմ խաղում[2]։ 2003 թվականի հունվարին ակումբի հետ կնքել է երկու տարվա նոր պայմանագիր[3]։ 2002/03 մրցաշրջանում «Վիլլայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում։

2003 թվականի նոյեմբերին մեկ ամսով վարձակալվել է «Քրիսթալ Փելասում»։ Խաղացել է 6 խաղ, մեկ գնդակ խփել «Քովենթրի Սիթիի» դարպասը[4]։

2004 թվականի հունվարին վարձակալության է տրվել «Դերբի Քաունթիին» մինչև մրցաշրջանի ավարտը։ Թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գնդակ «Ջիլինգեմի» դեմ խաղում[5]։

2004 թվականի մայիսին հեռացել է ակումբից[6]։

«Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսին երեք տարվա պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» հետ[7]։ Նոր ակումբում չորս հանդիպում անցկացնելուց հետո վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 6 ամսով։

2005/06 մրցաշրջանում նոր մարզչի ղեկավարությամբ Միկա Մաքքարթին սկսեց ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ հանդիսանալով հիմնական խաղացող։ 2007 թվականի ապրիլին կրկին վնասվածք ստացավ և դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը[8]։

2007/08 մրցաշրջանի սկզբում վերականգնվել է վնասվածքից, սակայն «Ուոլսոլի» դեմ պահեստային կազմում կրկին վնասվածք է ստացել խաղի ժամանակ[9]։

2008 թվականի փետրվարի 9-ին «Սթոք Սիթիի» դեմ խաղում խփեց իր առաջին և միակ գնդակը «Վուլվերհեմփթոնի» կազմում[10]։

2008 թվականի մայիսին տրանսֆերի է հանվել, չնայած պայմանագրի մնացած տարվան[11]։

«Բլեքփուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 6-ին երկու տարվա պայմանագիր է կնքել «Բլեքպուլի» հետ[12]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 9-ին «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում։

Օգոստոսի 29-ին թիմի գլխավոր մարզիչ Սայմոն Գրեյսոնը հայտարարել էր, որ Էդվարդսը նշանակվել է թիմի ավագ 2008/09 մրցաշրջանի համար[13]։

Դեկտեմբերի 29-ին իր նախկին ակումբի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում խփեց առաջին գնդակը «Բլեքպուլի» կազմում։ Մրցաշրջանի վերջում վնասվածքի պատճառով կրկին դուրս մնաց հիմնական կազմից։

2009 թվականին «Բլեքփուլը» գլխավորել է Իան Հոլոուեյը։ Նոր մարզչի օրոք Էդվարդսը նաև թիմի առանցքային խաղացողներից մեկն էր՝ խաղալով մրցաշրջանի քսանմեկ խաղում։

2010 թվականի հուլիսի 19-ին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով[14]։ 2010 թվականի նոյեմբերին 2002/03 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայի խաղում։

2011 թվականի փետրվարի 21-ին վարձավճարով միացել է «Նորվիչ Սիթիին» մինչև մրցաշրջանի ավարտը[15]։ Օգնել է ակումբին Չեմպիոնշիփում գրավել երկրորդ տեղը և դուրս գալ Պրեմիեր լիգա։.

«Բարնսլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 1-ին պայմանագիր է կնքել «Բարնսլիի» հետ[16]։ «Բարնսլիի» կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի փետրվարի 21-ին։

2012/13 մրցաշրջանի սկզբում վարձավճարով մեկ ամիս հանդես է եկել «Ֆլիթվուդ Թաունում»։ 2013 թվականի հունվարի 31-ին նույնպես վարձավճարով տեղափոխվել է «Շրուսբերի Թաուն» մինչև մրցաշրջանի ավարտը։

Կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 11-ին հայտարարել է քրոնիկ վնասվածքների պատճառով կարիերան ավարտելու մասին[17]։

Մարզչական գործունեության է անցել՝ գլխավորելով «Վուլվերհեմփթոնի» պատանեկան թիմը[18]։ 2015 թվականի ամռանը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչի պաշտոնին։

2016 թվականի հոկտեմբերի 25-ին Վալտերի պաշտոնանկությունից հետո Ձենգին գլխավորել է ակումբը որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար[19]։ Նրա գլխավորությամբ թիմը երկու հանդիպում է անցկացրել՝ ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Բլեքբերնի» հետ և 2:3 հաշվով զիջելով «Դերբի Քաունթիին»։ Այնուհետև աշխատել է նոր մարզչի՝ Փոլ Լամբերտի շտաբում։ 2016/17 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է թիմից գլխավոր մարզչի հետ[20]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան մակարդակում հանդես է եկել Անգլիայի հավաքականում ոչ պաշտոնական խաղերում։ Քանի որ Էդվարդսի ծնողները ուելսյան արմատներ ունեին, հետագայում հանդես է եկել Ուելսի հավաքականում[21]։ Հավաքականի կազմում նորամուտը նշել է 2003 թվականի մարտի 29-ին՝ Ադրբեջանի դեմ Եվրո-2004-ի ընտրական խաղում[22]։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 11-ի դրությամբ

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ % հաղթանակ
Վուլվերհեմփտոն Ուոնդերերս Անգլիա Անգլիա 2016 թվականի հոկտեմբերի 25 2016 թվականի նոյեմբերի 4 1 0 1 0 &00,00
Թելֆորդ Յունայթեդ Անգլիա Անգլիա 2017 թվականի հուլիսի 1 2018 թվականի մայիսի 4 8 3 0 5 37,50
Վուլվերհեմփտոն Ուոնդերերս Անգլիա Անգլիա 2018 թվականի հուլիսի 1 2019 թվականի հոկտեմբերի 2 34 18 6 10 52,94
Անգլիա U-16 Անգլիա Անգլիա 2020 թվականի սեպտեմբերի 24 2021 թվականի մայիսի 26 1 0 0 1 &00,00
Ֆորեսթ Գրին Ռովերս Անգլիա Անգլիա 2021 թվականի մայիսի 27 2022 թվականի մայիսի 11 53 26 15 12 49,06
Ուոթֆորդ Անգլիա Անգլիա 2022 թվականի հուլիսի 1 2022 թվականի սեպտեմբերի 26 11 3 5 3 27,27
Լուտոն Թաուն Անգլիա Անգլիա 2022 թվականի նոյեմբերի 17 ներկայումս 75 26 19 30 34,67
Ընդհանուր 183 76 46 61 41,53

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Premiership clockwatch». BBC Sport. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «New deal for Edwards». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. «Crystal Palace 1–1 Coventry». BBC Sport. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. «Derby 2–1 Gillingham». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Edwards set to leave Villa». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Wolves seal Edwards deal». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «Edwards eyes return in play-offs». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Edwards sidelined by knee injury». BBC Sport. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. «Wolverhampton 2–4 Stoke». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Wolves have end-of-term clear-out». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. «Blackpool sign defender Edwards». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. «Edwards Named New Pool Skipper». Blackpool FC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  14. «Edwards Agrees New Deal». Blackpool FC. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  15. «Canaries swoop for Edwards». skysports.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  16. «Tykes take Edwards». skysports.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  17. «Former Wales and Wolves defender Rob Edwards announces his retirement from playing». skysports.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  18. «Rob Edwards excelling as a coach at Wolves». expressandstar.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  19. «Walter Zenga: Wolves sack head coach after 87 days in charge». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  20. «Paul Lambert departs Wolves». Wolverhampton Wanderers FC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  21. «Hughes targets Villa youngster». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  22. «Match Report – Wales 4 – 0 Azerbaijan». faw.org.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]