Ռոսո Ֆիորենտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսո Ֆիորենտինո
Ծնվել էմարտի 8, 1494[1] կամ 1494[2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][2]
Վախճանվել էնոյեմբերի 14, 1540[1] կամ 1541[2]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն և Ֆոնտենբլո[2]
ՔաղաքացիությունԻտալիա
ԿրթությունԳեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, fresco painter և դիզայներ
Ոճմաներիզմ
Ուշագրավ աշխատանքներAllegory of Salvation with the Virgin and Christ Child, St. Elizabeth, the Young St. John the Baptist and Two Angels?, Q3612425? և Madonna between Two Saints?
 Rosso Fiorentino Վիքիպահեստում

Ռոսո Ֆիորենտինո (իրական անուն իտալ.՝ Giovanni Battista di Jacopo, մականուն իտալ.՝ Rosso Fiorentino կամ ուղղակի իտալ.՝ Rosso, մարտի 8, 1494[1] կամ 1494[2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][2] - նոյեմբերի 14, 1540[1] կամ 1541[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն և Ֆոնտենբլո[2]), ֆլորենտական դպրոցի իտալացի նկարիչ, աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսո Ֆիորենտինո Սուրբ ընտանիք, 1520

Յակոպո Պոնտորմոյի հետ սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ 1523 թվականից աշխատել է Հռոմում, որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի դարաշրջանի այլ նկարիչների գործերը։ Կառլ V-ի զորքերի կողմից քաղաքը թալանելուց հետո (1527) նա տեղափոխվել է Ֆրանսիա՝ տեղ ստանալով Ֆրանցիսկ I-ի արքունիքում։ Վերջինս նրան, Ֆրանչեսկո Պրիմատիչոյի հետ միասին, հանձնարարել է նկարել Ֆոնտենբլոյի թագավորական կալվածքը (այդ պալատում իտալացի վարպետների գործերը անվանել են «Ֆոնտենբլոյի դպրոց»)։ Հակառակ Վազարիի պնդումներին՝ Ռոսո Ֆիորենտինոյի մահը ինքնասպանություն չի եղել։

Նկարչի աշխատակիցների և աշակերտների թվում է եղել ֆրանսիացի դիմանկարիչ, փորագրող, մանրանկարիչ Ժոֆրուա Դյումուստիեն։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսո Ֆիորենտինո: «Խաչից իջնելը»: 1521

Լավագույն աշխատանքն ու մանյերիզմի գեղանկարչության գլուխգործոցը համարվում է «Խաչից իջնելը» Վոլտերայից խորանի համար (1521, այժմ՝ Վոլտերայի քաղաքային պատկերասրահում)[4]։ Այդ ստեղծագործության մեջ նկարիչը ձեռք է բերում ստեղծագործական անկախություն՝ խզելով կապը անցյալի հետ։ Նկարում պատկերված մարդկանց ողջ դինամիկայի և նրա կոմպոզիցիայի բարդության պայմաններում նկարիչը կերպարներին մեկնաբանել է անճաշակ, դեֆորմացնելով նրանց ֆիգուրները, կառուցելով «քարացած թատերականացված գործողություն» (Դզուֆի) և լայնորեն օգտագործել է դեկորատիվ հնարքներ։ Ինչպես նշել է Վազարին, կերպարների դեմքերն արտահայտել են «դաժանություն և հուսահատություն»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.boijmans.nl/en/collection/artists/6124
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2021.
  4. Tim Jepson, Jonathan Buckley, Mark Ellingham. Rough guide to Tuscany & Umbria. — P. 414—419. — ISBN 1-843-53055-4
  5. С. Дзуффи. Большой атлас живописи. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 117. — ISBN 5-224-03922-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kusenberg K. Le Rosso. Paris: A. Michel, 1931
  • Barocchi P. Il Rosso Fiorentino. Roma: Gismondi, 1950
  • Billy A. Fontainebleau. Paris: Le Temps, 1967
  • Franklin D. Rosso in Italy: the Italian career of Rosso Fiorentino. New Haven: Yale UP, 1994
  • Falciani C. Il Rosso Fiorentino. Firenze: Leo S. Olschki, 1996
  • Natali A. Rosso Fiorentino: leggiadra maniera e terribilità di cose stravaganti. Cinisello Balsamo: Silvana, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսո Ֆիորենտինո» հոդվածին։