Ռուոկկոյի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուոկկոյի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Ռուոկկոյի տուն

Ռուոկկոյի տուն (ռուս.՝ Дом Руокко), երկհարկանի շենք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տան բնակիչները կապված էին գրող Անտոն Չեխովի ընտանիքի հետ։

Հասցեն` ք. Տագանրոգ, Հունական փողոց, 100։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 100 հասցեում գտնվող երկհարկանի անկյունային շենքը կառուցվել է 19-րդ դարի 3-րդ քառորդում։ Ներկայումս շենքը վերակառուցվել է, Հունական փողոցում այն նախկինում բաժանվում էր հավասար մասերի կամարաձև դարպասով, որը ծառայում էր որպես ներքին բակի մուտք։ Մինչև 1880-ական թվականների կեսերը շենքը պատկանել է վաճառական Կոնստանտին Մուսուրիին, այնուհետև այն վաճառվել է իտալահպատակ Դավիդ Յանուարևիչ Ռուոկկոյին։

Ռուոկկո ծնունդով Իտալիայից էր, ուներ լավ երաժշտական լսողություն, նվագում էր մի քանի երաժշտական գործիք, երաժշտության դասեր էր տալիս տագանրոգցի հարուստ ընտանիքներում, նվագախմբի ղեկավար էր քաղաքային այգում։

Տագանրոգում Դավիդ Յանուարևիչը ջութակ նվագել է սովորեցրել իր որդուն` Եվգենիին, որը հետագայում նշանվեց Անտոն Չեխովի ընկերոջ ավագ դստեր` Եվգենյա Դմիտրիևնա Սավելևայի հետ։ 1914 թվականի օգոստոսի 26-ին ծնվեց նրանց դուստրը` Լյուդմիլան։ Ռուոկկոյի տանը տարբեր ժամանակներում հյուրընկալվել են քաղաքում հյուրախաղերի եկած դերասանները։ Մեծ գրողի հայրը` Պավել Եգորովիչ Չեխովը (1825-1898), Դավիթ Ռուոկկոյին հրավիրել է իր որդուն` Նիկոլային, ջութակ նվագել սովորեցնելու։ Տղան ուներ երաժշտական ունակություններ։

1910-ական թվականներից տան տեր է դարձել ազնվական Նիկոլայ Իվանովիչ Դյոմինը։ Նրա կինը` Ալեքսանդրա Վասիլևնան, 1910 թվականի նոյեմբերի 20-ին 42 տարեկանում մահացել է սրտի հիվանդությունից։ Տանը կից Դյոմինների ընտանիքը պահել ծաղկանոց և ծաղկի խանութ։

1912 թվականին տանը բնակարան վարձակալեց Վետլիցկիների ընտանիքը։ Ընտանիքի հայրը` Վադիմ Իվանովիչ Վետլիցկին, ուներ կոլեգիալ խորհրդականի աստիճան։ Այստեղ բնակարան է վարձակալել նաև Տագանրոգի առևտրային ուսումնարանի աշխարհագրության ուսուցիչ Վալենտին Սամոյլովիչ Իսակովիչը։

Ներկայումս սա բնակելի տուն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]