Ռուսա Գ (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 605-595 թվականներին։ Էրիմենա թագուհու որդին և հաջորդը։ Անունը հիշատակված է Թոփրակ-կալեի պեղումներից հայտնաբերված վահանների և այլ առարկաների վրա։ Ռուսա Գ-ն շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 34)։