Սաբատինա Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբատինա Ջեյմս
Դիմանկար
Ծնվել է1982[1][2][3]
ԾննդավայրDhadar, Nasirabad Division, Բելուջիստան, Պակիստան
Քաղաքացիություն Ավստրիա
Կրոնիսլամ
ԵրկերQ22117609?
Մասնագիտությունգրող
Կայքsabatina-ev.de
 Sabatina James Վիքիպահեստում

Սաբատինա Ջեյմս, նաև` Սաբատինա (գերմ.՝ Sabatina James, 1982[1][2][3], Dhadar, Nasirabad Division, Բելուջիստան, Պակիստան), ավստրիացի-պակիստանցի գրող։ Նրա աշխատանքներն ինքնակենսագրական են և մանրամասնորեն նկարագրում են նրա` իսլամից կաթոլիկությանն անցնելուն։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10 տարեկանը Սաբատինան որպես մուսուլման ապրել է իր ընտանիքի հետ Դհադարում, Պակիստանում, մինչև ընտանիքի Լինց (Ավստրիա) տեղափոխվելը։ Սաբատինան արագ ներգրավվել ու ձուլվել է ավստրիական հասարակությանը։ Նրա ծնողները դժգոհ էին այս փաստից, քանի որ Ավստրիան ընկալում էին որպես ժամանակավոր բնակավայր։ Քանի որ աղջկա հանդեպ կիրառվող խստությունն անօգուտ էր, ընտանիքը որոշում է նրան ուղարկել Լահոր` ամուսնացնելու նրան իր զարմիկի հետ։ Նրա ծնողները թողնում են նրան Պակիստանում, որտեղ նրան ստիպում են գնալ մեդրեսե։ Ջեյմսը նախ համաձայնում է իր զարմիկի հետ ամուսնությանը` Ավստրիա վերադառնալու հնարավորության համար։ Հայտնվելով Ավստրիայում` նա հրաժարվում է ամուսնությունից։ Նրա ընտանիքը սպառնում է սպանել նրան, այսպիսով նա ստիպված է լինում թաքնվել ու նոր ինքնություն ձեռք բերել[4]։ Արդյունքում նա կապերը խզում է իր ընտանիքի հետ։

Փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբատինան քնում է ապաստարաններում և աշխատում է Լինցի սրճարաններից մեկում։ Նրա ծնողները հետևում են նրան և ճնշում գործադրում` ստիպելով ամուսնանալ։ Ջեյմսն իր ընկերների օգնությամբ փախչում է Վիեննա։ Այստեղ նա սկսում է նոր կյանք` փոխելով իր անունն ու կաթոլիկություն ընդունելով։ Նա գիրք է գրում իր փորձառության մասին, և նրա ծնողները դատական հետապնդում են սկսում զրպարտության համար։ Դատարանը նրա օգտին որոշում է կայացնում։ Սաբատինան մկրտվել է փոքր գյուղական եկեղեցում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը կանանց իրավունքների պաշտպան Terre des Femmes կազմակերպության դեսպանն է։ 2006 թվականից նրա կազմակերպությունը պայքարում է մուսուլման կանանց հավասար իրավունքների համար։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sabatina. From Islam to Christianity – a death sentence, 2003.
  • Thou shalt die for your happiness. Caught between two worlds, 2004.
  • Tears wedding, 2006.
  • My Fight for Faith and Freedom, 2010, 9781607477181.
  • Only the truth makes us free: My Life between Islam and Christianity, Pattloch 12 September 2011, 3629023088.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. James, Sabitha (2012 թ․ մայիսի 5). «Why My Mother Wants Me Dead». The Daily Beast. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Das Model Gottes». Spiegel Online (German). 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբատինա Ջեյմս» հոդվածին։